Գրե’ք աջակցության նամակ Ադրբեջանում պահվող հայ գերիներին․ Ռուբեն Վարդանյանի կոչը

Գրե’ք աջակցության նամակ Ադրբեջանում պահվող հայ գերիներին․ Ռուբեն Վարդանյանի կոչը

Fri, 17 Jul 2026 20:32:12 +0400


Գրե’ք աջակցության նամակ Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Ռուբեն Վարդանյանը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր աջակցում են իրեն, առաջիկա շաբաթների ընթացքում նամակ գրել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին։

Նրա կոչը չի վերաբերում միայն իրեն: Այսօր Ադրբեջանի բանտերում շարունակում է 19 հայ գերի պահվել։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ, ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Նրանցից շատերն արդեն տարիներ շարունակ զրկված են ընտանիքներին տեսնելու, նամակներ ստանալու և հարազատների հետ կանոնավոր կապ ունենալու հնարավորությունից։

Վերոնիկա Զոնաբենդի կողմից հայտարարված մարդասիրական նախաձեռնության շրջանակում կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը փորձելու է այցելել Բաքու։ Առաքելության հիմնական նպատակներից մեկն ամբողջ աշխարհից հավաքված աջակցության նամակները հայ գերիներին փոխանցելն է։
Որքան շատ նամակներ հավաքվեն, այնքան ավելի ուժեղ կլինի այս մարդասիրական նախաձեռնության ուղերձը։ Յուրաքանչյուր նամակ հիշեցնում է գերիներին, որ նրանք մոռացված չեն, և միաժամանակ ցույց է տալիս բոլոր ներգրավված կողմերին, որ միջազգային հանրությունը շարունակում է մտահոգված լինել նրանց ճակատագրով և ակնկալում է, որ կհարգվի նրանց՝ մարդու հիմնարար արժանապատվությունը։

Մեր նպատակն է նամակներ հավաքել Ադրբեջանում պահվող յուրաքանչյուր հայ գերու համար։ Շատ կարևոր կլինի, եթե բոլոր 19 հայերն ստանան աշխարհի տարբեր երկրներից ուղարկված աջակցության նամակներ։
Որպեսզի հնարավոր լինի հավաքել բոլոր նամակները՝ մարդասիրական նախաձեռնության շրջանակում հասցեատերերին փոխանցելու նպատակով, խնդրում ենք դրանք միանգամից ուղիղ կերպով չուղարկել, այլ օգտվել ստորև ներկայացված տարբերակներից։

Եթե Հայաստանում եք՝
Կարող եք Ձեր նամակը բերել մեր հավաքագրման կետ.
Երևան, Բաղրամյան 6
Այստեղ Դուք կկարողանաք հանձնել Ձեր նամակը և այն տեղադրել մարդասիրական նախաձեռնության համար նախապես պատրաստված ծրարի մեջ։
Խնդրում ենք համոզվել, որ ծրարի վրա հստակ նշված են.
Բանտարկյալի լրիվ անունը, ում հասցեագրված է նամակը,
Ձեր լրիվ անունը՝ որպես ուղարկող։
Եթե Հայաստանից դուրս եք՝
Խնդրում ենք Ձեր նամակն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեին.
letters@freearmenianprisoners.com
Խնդրում ենք էլեկտրոնային նամակի թեմայի (Subject) դաշտում նշել այն բանտարկյալի լրիվ անունը, ում հասցեագրում եք Ձեր նամակը։
Մեր թիմը կտպի Ձեր նամակը, կկազմի անհրաժեշտ ուղեկցող ձևաթուղթը, ամեն ինչ կտեղադրի համապատասխան ծրարի մեջ և կընդգրկի մարդասիրական նախաձեռնության շրջանակում փոխանցվող նյութերի փաթեթում։
Խնդրում ենք, նախքան ուղարկելը, նամակը ստորագրել Ձեր լրիվ անունով։
Ադրբեջանում պահվող հայ գերիների անունները
Ներկայացնում ենք Ադրբեջանում ներկայումս պահվող հայ գերիների ամբողջական ցանկը (անգլերեն տարբերակ՝ նամակի վրա գրելու համար).
Allahverdyan David Nelsonovich
Babayan Davit Klimovich
Babayan Madat Arakelovich
Balayan Levon Romikovich
Beglaryan Rashid Aramayisovich
Beglaryan Vasili Vanyaevich
Ghazaryan Erik Robertovich
Ghukasyan Arkadi Arshavirovich
Harutyunyan Arayik Vladimirovich
Ishkhanyan Davit Rubenovich
Khosrovyan Alyosha Aramayisovich
Manukyan Davit Azatovich
Martirosyan Garik Grigorovich
Mkrtchyan Lyudvig Mkrtichevich
Mnatsakanyan Levon Henrikhovich
Pashayan Melikset Vladimirovich
Sahakyan Bako Sahakovich
Stepanyan Gurgen Homerosovich
Vardanyan Ruben Karlenovich
Նամակ ուղարկելը կարող է թվալ փոքր քայլ, սակայն այն կարող է ունենալ հսկայական նշանակություն՝ փոխանցելով ամենակարևոր ուղերձը. այն, որ իրենք մոռացված չեն, իրենք միայնակ չեն և իրենց զորակցում են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել

Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել։ Այս մասին…

4 ժամ ago

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Mon,…

8 ժամ ago

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Mon, 21 Sep 2026 00:00:10 +0400 Արջը…

8 ժամ ago

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով Sun, 20 Sep 2026 23:45:25…

9 ժամ ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները Sun, 20 Sep 2026 23:30:03 +0400 Porsche ընկերությունը հավելյալ…

9 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Sun, 20 Sep 2026 23:20:07 +0400 Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով…

9 ժամ ago