«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը

Thu, 16 Jul 2026 13:03:29 +0400


Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝
• 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.
• 42 տրանսպորտային միջոց.
• 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.
• 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում Sun, 22 Nov 2026 09:00:25 +0400 Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 22-ին,…

15 րոպե ago

Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել

Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Sat, 21 Nov 2026 23:44:40 +0400…

10 ժամ ago

ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ

ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ Sat, 21 Nov…

10 ժամ ago

Մակոլեյ Կալկինը նորից հանդես կգա «Տանը միայնակ» շարքի նոր կինոնկարում

Մակոլեյ Կալկինը նորից հանդես կգա «Տանը միայնակ» շարքի նոր կինոնկարում Sat, 21 Nov 2026 23:00:29…

10 ժամ ago

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ Նարեկ Կարապետյանը հեգնում է Փաշինյանին

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ Նարեկ Կարապետյանը հեգնում է Փաշինյանին Sat, 21 Nov 2026…

11 ժամ ago

Ինչ է սպասվում թվարժութային գլոբալ շուկային՝ նոյեմբերին

Ինչ է սպասվում թվարժութային գլոբալ շուկային՝ նոյեմբերին Sat, 21 Nov 2026 22:30:02 +0400 Ընթացի կտարվա…

11 ժամ ago