Ուրբաթ , 17 Հուլիսի 2026

Գնել Սանոսյանը Ամուլսարից մոտ 8.7 մլն դրամ աշխատավարձ է ստանում

Գնել Սանոսյանը Ամուլսարից մոտ 8.7 մլն դրամ աշխատավարձ է ստանում

Thu, 16 Jul 2026 19:45:21 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, տարածքային կառավարման նախկին նախարար Գնել Սանոսյանը, ով 2025թ. սեպտեմբերի 9-ին հայտարարեց, որ մի քանի օր առաջ նշանակվել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ «Լիդիան Արմենիայում», միայն Լիդիանից 2025 թվականի ընթացքում (այսինքն՝ 4 ամսում) ստացել է 35 մլն 102 հազար 500 դրամ աշխատավարձ։ Այս մասին տեղեկացանք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա տարեկան հայտարարագրից։ Թեեւ չկա հստակ տեղեկատվություն, թե Սանոսյանը կոնկրետ երբ է աշխատանքի անցել «Լիդիան Արմենիայում», բայց եթե հիմք ընդունենք նրա հայտարարությունը, որ սեպտեմբերի 9-ին արել էր, ստացվում է, որ Սանոսյանը ամսական միջինը 8 մլն 775 հազար դրամ աշխատավարձ է ստացել չգործող հանքավայրից։

Սանոսյանը որպես եկամուտ հայտարարագրել է նաև 2 մլն 460 հազար դրամ, 12 հազար 300 եվրո և 28 հազար 800 դոլար գումար, որոնք ստացել է նվիրատվություն՝ ընկերներից։ Իսկ նրա եղբայրները՝ Վահան և Վարդան Սանոսյանները նրան նվիրել են 2 մլն 300 հազար ռուբլի գումար։ Նա գումարներ է ստացել նաև ՊԵԿ-ից, ԵՊՀ-ից։ Այսպիսով, 2025 թվականը բարենպաստ է եղել Սանոսյանի համար՝ նրա եկամուտները կազմել են 66 մլն 604 հազար 593 դրամ։

Տարեվերջին Սանոսյանն ունեցել է 12 հազար 300 եվրո, 28 հազար 800 դոլար, 3 մլն 700 հազար ռուբլի և 18 մլն 900 հազար դրամ կանխիկ գումար, իսկ նրա բանկային հաշիվներին եղել է 4 մլն 648 հազար 842 դրամ գումար։

Սանոսյանը ունի նաև Երևանի Նոր Նորք վարչական շրջանում նորակառույց շենքում հիփոթեքային վարկով գնված բնակարան՝ 45 մլն 880 հազար դրամ արժեքով։ Տարվա ընթացքում տնօրինել է նաև 2012թ․ արտադրության Մերսեդես մակնիշի ավտոմեքենա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

15 հազար աշխատող մնացել է դրսում, ինքը սելֆիներ է անում

15 հազար աշխատող մնացել է դրսում, ինքը սելֆիներ է անում Tue, 14 Jul 2026 12:30:55 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով