Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

15 հազար աշխատող մնացել է դրսում, ինքը սելֆիներ է անում

15 հազար աշխատող մնացել է դրսում, ինքը սելֆիներ է անում

Tue, 14 Jul 2026 12:30:55 +0400


«Մուլտի տաբակ»-ի աշխատակիցները շարունակում են բարձրաձայնել իրենց դժգոհությունը՝ կապված Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների կապարակնքման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ստեղծված պայմաններում բազմաթիվ աշխատակիցներ մնացել են առանց եկամտի և ակնկալում են, որ պետական կառույցները կարձագանքեն խնդրին։

«Մեր վարչապետը շրջագայում է, լուսանկարներ է հրապարակում, բայց արդյոք չի մտածում, որ հազարավոր աշխատակիցներ մնացել են առանց աշխատանքի։ Մեր մասին ո՞վ պետք է մտածի»,- ասել է «Մուլտի տաբակ»-ի աշխատակցուհին։

Նա նաև նշել է, որ աշխատակիցները ցանկանում են, որպեսզի իրավիճակը լուծվի խաղաղ ճանապարհով՝ միաժամանակ կոչ անելով պատասխանատուներին չհասցնել այնպիսի իրավիճակի, երբ ստիպված կլինեն ավելի կտրուկ քայլերի դիմել։

«Մեր վարչապետը շրջագայում, սելֆիներ է անում, չի մտածո՞ւմ, որ 15 հազար աշխատակից մնացել է դրսում»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել Fri, 30 Oct 2026 08:15:01 +0400 Գոռավանցի հայտնի …