Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Քննչականը չի առգրավի Ծառուկյանի ձիերին

Քննչականը չի առգրավի Ծառուկյանի ձիերին

Tue, 14 Jul 2026 12:40:52 +0400


Քննչական կոմիտեն հերքում է տեղեկությունը, թե քննիչները պատրաստվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավել նրա ձիերին։

«Ընդամենն իրականացվել է ձիերի զննություն, ձիերի՝ տեղափոխելու հետ կապված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանու»,–ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նշենք, որ ավելի վաղ փաստաբան Հովհաննես Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրենց համար անհասկանալի պատճառներով ձիերի առգրավումը հետաձգվել է։

«Առգրավման որոշումը դեռ հուլիսի 10 ին է կայացվել, տեխնիկական խնդիրներ էին առաջացել տեղափոխման հետ կապված։ Այնուհետև այսօր պետք է առգրավեին, բայց մեզ համար անհասկանալի պայմաններում դեռևս դա չի արվում ու չգիտենք՝ ինչու։ Մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ և որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ»,- լրագրողներին ասել էր փաստաբանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

30-ամյա տղամարդ է վիրավորվել

30-ամյա տղամարդ է վիրավորվել Mon, 07 Sep 2026 23:15:42 +0400 Հուլիսի 16-ին՝ ժամը 20․55-ին, ահազանգ …