Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Մունդիալի հուզիչ կողմը․ ինչու՞ էր արտասվում Մեսսին

Մունդիալի հուզիչ կողմը․ ինչու՞ էր արտասվում Մեսսին

Wed, 08 Jul 2026 11:00:22 +0400


Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին բացատրել է, թե ինչու է արտասվել 2026 թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Եգիպտոսի հետ մրցավեճից հետո, որում թիմը 0-2 հաշվով պարտվում էր, բայց կարողացավ հաղթանակ տանել 3-2 հաշվով։ Մեսսին առաջին խաղակեսում 11 մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել, բայց երկրորդ խաղակեսում գոլային փոխանցում կատարեց և ինքը գոլ խփեց։

«Դա ուրախություն էր, թեթևացում, քանի որ մենք ուզում էինք շարունակել պայքարը։ Դա այն ամենի պատճառով էր, ինչ տեղի ունեցավ խաղում, այն ամբողջ աշխատանքի պատճառով, որը մենք պետք է կատարեինք։

Ես իսկապես զայրացած էի, քանի որ վրիպեցի 11 մետրանոցն իրացնելիս։ Հեշտ չէ խաղալ, երբ պարտվում ես 0-2 հաշվով», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Քառորդ եզրափակչում Արգենտինան կմրցի Շվեյցարիայի հետ, որը ժամեր առաջ հաղթեց Կոլումբիայի ազգային ընտրանուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինքն էլ է պնդում, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու որևէ շանս չունի

Ինքն էլ է պնդում, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու որևէ շանս չունի Wed, 02 Sep 2026 …