Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Ալիևը շնորհակալ է Թրամփին ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացին աջակցելու համար

Ալիևը շնորհակալ է Թրամփին ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացին աջակցելու համար

Fri, 17 Jul 2026 09:30:37 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում ունեցած դերի համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով պետության ղեկավարի հրապարակմանը։

«Շնորհակալություն եմ հայտնում Շուշիում (օկուպացված հայկական Արցախի – խմբ․) կայացած Գլոբալ մեդիա ֆորումում իմ ելույթում արտահայտած տեսակետները կիսելու համար: Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի առաջին տարեդարձից մեկ ամիս առաջ ես կրկին ցանկանում եմ արտահայտել իմ անկեղծ գնահատանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղություն ապահովելու գործում Ձեր անգնահատելի դերի համար: Ձեր ղեկավարությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը մոտեցնելու գործում: Դուք իսկապես խաղաղության մարդ եք», – ասվում է հաղորդագրության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով խոշտանգում է քո ազգակիցներին

«Հրապարակ». Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով խոշտանգում է քո ազգակիցներին Sat, 19 Sep …