ԱՄՆ-ն կրկին դավաճանեց․ Իրանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը

ԱՄՆ-ն կրկին դավաճանեց․ Իրանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը

Fri, 17 Jul 2026 10:30:58 +0400


Իրանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին մեղադրել է դիվանագիտական գործընթացը խափանելու մեջ։

«Իրանի ժողովուրդը, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային հանրությունը հստակ տեսնում են, թե ինչպես են ԱՄՆ իշխող շրջանակները տարվա ընթացքում երրորդ անգամ բանակցային գործընթացին զուգահեռ բացահայտորեն դավաճանում դիվանագիտությանը։ Այս անգամ նրանք անտեսեցին անգամ 14 կետից բաղկացած հուշագրի տակ սեփական ստորագրությունը՝ դատարկ պատրվակներով խախտելով դրա դրույթները ստորագրումից ընդամենը 20 օր անց, և կրկին բորբոքեցին պատերազմի ու թշնամանքի կրակը Իրանի մեծ ժողովրդի դեմ», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Իրանի ԱԳՆ-ում նաև հիշեցրել են, որ ԱՄՆ-ն ուժեղացրել է ռազմական հարվածները երկրի տարածքին՝ միաժամանակ մտցնելով ծովային շրջափակում և հարձակվելով մի շարք քաղաքացիական օբյեկտների վրա: Գերատեսչությունում ընգծել են, որ դրանք ռազմական հանցագործություններ են։ Բացի այդ, իրանական կողմը կրկին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին «շտապ արգելել» Միացյալ Նահանգների կողմից իրենց տարածքների և ենթակառուցվածքների օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու համար:

Թեհրանում կարծում են, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանում հակամարտության հետագա սրացումը կանխելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Խոշոր հրդեհ է բռնկվել գերմանական Մյուրից ազգային պարկում

Խոշոր հրդեհ է բռնկվել գերմանական Մյուրից ազգային պարկում Sat, 18 Jul 2026 22:30:24 +0400 Խոշոր…

11 րոպե ago

Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 50 տոկոսով

Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 50 տոկոսով Sat, 18 Jul 2026 22:15:57 +0400…

26 րոպե ago

71 տարեկան ակադեմիկոսը ո՞նց չխելագարվի, ո՞նց ընդունի, որ իրավունքը կարելի է ծաղրել

71 տարեկան ակադեմիկոսը ո՞նց չխելագարվի, ո՞նց ընդունի, որ իրավունքը կարելի է ծաղրել Sat, 18 Jul…

35 րոպե ago

Անտառային հրդեհի հետեւանքով ավելի քան 100 տուն է այրվել

Անտառային հրդեհի հետեւանքով ավելի քան 100 տուն է այրվել Sat, 18 Jul 2026 22:00:30 +0400…

41 րոպե ago

Նիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է

Նիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է Sat, 18 Jul 2026 21:46:32 +0400 Նիկոլական Հայաստանի…

55 րոպե ago

Աղիքային ինֆեկցիայի բռնկում Միացյալ Նահանգներում

Աղիքային ինֆեկցիայի բռնկում Միացյալ Նահանգներում Sat, 18 Jul 2026 21:30:08 +0400 ԱՄՆ ֆեդերալ ոլորտային ծառայությունները…

1 ժամ ago