Մահացել է Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավարը

Մահացել է Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավարը

Fri, 17 Jul 2026 20:51:57 +0400


Հարգելի հայրենակիցներ` խորը ցավով տեղեկացնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, հայրենանվեր պետական գործիչ Վալերի Գևորգյանը։

Վալերի Գևորգյանի անունն ու կյանքի ուղին անդառնալիորեն կապված են Հադրութի ու Արցախի պատմության հետ։ Դեռևս 1990-ականների սկզբից՝ Արցախյան առաջին պատերազմի ծանրագույն օրերին, նա կանգնած է եղել մեր շրջանի ինքնապաշտպանության և թիկունքի կազմակերպման ակունքներում։

Տարիներ շարունակ ղեկավարելով Հադրութի շրջանը՝ նա իր ռազմական կարգապահությամբ, հավասարակշռությամբ ու հայրենանվեր աշխատանքով արեց առավելագույնը մեր սահմանամերձ գյուղերի վերաբնակեցման ու հայկական տարրի ամրապնդման համար։

Բարձր պաշտոններ զբաղեցնելով հանդերձ՝ Վալերի Գևորգյանը մնաց բացառիկ ժողովրդական մարդ։ Նա զուրկ էր ամեն տեսակ մեծամտությունից, միշտ անմիջականորեն շփվում էր հասարակության հետ, ապրում էր գյուղացիների հոգսերով ու խնդիրներով։ Նրան Հադրութում ճանաչում և սիրում էին հենց իր այդ պարզության, մարդկային ջերմության ու հասարակ լինելու համար։

Երկար կարելի է խոսել Վալերի Գևորգյանի մասին։

Նա հեռացավ՝ իր սրտում կրելով հայրենի Հադրութի կարոտն ու վերադարձի անկոտրում հույսը։
Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում Վալերի Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և բոլոր հադրութցիներին։

Նվիրյալ որդու հիշատակը վառ կմնա մեր սրտերում։ Աստված հոգին լուսավորի։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 17:00-ից 20:00-ն՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (հասցե՝ Գալշոյան 46)։Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ նույն վայրից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սասուն Միքայելյանն էլ Ալիևից է զարհուրում՝ տանենք գլխին մոմ թափե՞նք

Սասուն Միքայելյանն էլ Ալիևից է զարհուրում՝ տանենք գլխին մոմ թափե՞նք Mon, 12 Oct 2026 19:15:29…

7 րոպե ago

Քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորության հարցը․ «Ուժեղ Հայաստան»

Քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորության հարցը․ «Ուժեղ Հայաստան» Mon, 12 Oct 2026 19:14:38 +0400…

8 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ի ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ առավել խոր ինտեգրմանը․Կարապետյանը՝ ԵՄ դեսպանին

«Ուժեղ Հայաստան»-ի ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ առավել խոր ինտեգրմանը․Կարապետյանը՝ ԵՄ դեսպանին Mon, 12 Oct…

11 րոպե ago

Վագրին չեն «քնեցնի»

Վագրին չեն «քնեցնի» Mon, 12 Oct 2026 19:00:39 +0400 Անգլիական կենդանաբանական այգիներից մեկում տեղի ունեցած…

22 րոպե ago

Շնորհակալագիրն էլ է ընտրակաշառքի ձեւ

Շնորհակալագիրն էլ է ընտրակաշառքի ձեւ Mon, 12 Oct 2026 18:57:55 +0400 Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը…

25 րոպե ago

51 ներկա և նախկին քաղբանտարկյալներ

51 ներկա և նախկին քաղբանտարկյալներ Mon, 12 Oct 2026 18:45:07 +0400 Գործող իշխանության այս կամ…

37 րոպե ago