Պետական դավաճանության կասկածանքով կանայք են ձերբակալվել

Պետական դավաճանության կասկածանքով կանայք են ձերբակալվել

Sat, 18 Jul 2026 14:00:42 +0400


Ղրիմում ՌԴ երկու քաղաքացու են ձերբակալել, որոնց կասկածում են պետական դավաճանություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը

Ինչպես նշում է գերատեսչությունը, Ղրիմի Հանրապետության Կիրովի շրջանի 34-ամյա բնակչուհին ուկրաինական բանկերից մեկում ունեցած իր հաշվից փոխանցել է 5 հազար գրիվնա (մոտ 113 դոլար)՝ Ուկրաինայի զինված ուժերի համար ռադիոկայաններ, համազգեստ, զինամթերք և այլ սարքավորումների գնելու համար:
Ձերբակալվածը զբաղվել է նաև Ռուսաստանի դեմ ուղղված այլ գործունեությամբ։

«Ֆինանսական աջակցությունից բացի, ձերբակալվածը տեղեկություններ է հավաքել Ռուսաստանի զինված ուժերի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների, ռազմական օդանավակայանի և այլ ռազմական օբյեկտների մասին», – ասվում է հայտարարության մեջ։

Նա պլանավորել էր այդ տեղեկություններն ուղարկել իր ազգականին՝ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության աշխատակցին, սակայն չի հասցրել, քանի որ ձերբակալվել է Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների կողմից։

ՌԴ անվտանգության ծառայության Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ձերբակալվածի դեմ՝ պետական դավաճանության հոդվածով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ճանաչվել է Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու

Ճանաչվել է Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Mon, 20 Jul 2026 13:00:44 +0400 Latest news from…

5 րոպե ago

Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի․ Թանդիլյան

Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի․ Թանդիլյան Mon, 20 Jul 2026 12:45:58…

20 րոպե ago

Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան

Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան Mon, 20 Jul 2026…

29 րոպե ago

Սկսել են օգտագործել ձմեռվա համար պահեստավորած գազը

Սկսել են օգտագործել ձմեռվա համար պահեստավորած գազը Mon, 20 Jul 2026 12:30:19 +0400 Իսպանիան սկսել…

35 րոպե ago

Անհրաժեշտ է ընկալել երեք հիմնարար կարևոր հանգամանք․ Աբովյան

Անհրաժեշտ է ընկալել երեք հիմնարար կարևոր հանգամանք․ Աբովյան Mon, 20 Jul 2026 12:20:44 +0400 ԶԼՄ-ների…

45 րոպե ago

Դատախազնն ընդդեմ Առուշանյանի

Դատախազնն ընդդեմ Առուշանյանի Mon, 20 Jul 2026 12:15:03 +0400 Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 24-ին մերժեց Պրոբացիայի…

50 րոպե ago