Կիրակի , 30 Օգոստոսի 2026

Պետական դավաճանության կասկածանքով կանայք են ձերբակալվել

Պետական դավաճանության կասկածանքով կանայք են ձերբակալվել

Sat, 18 Jul 2026 14:00:42 +0400


Ղրիմում ՌԴ երկու քաղաքացու են ձերբակալել, որոնց կասկածում են պետական դավաճանություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը

Ինչպես նշում է գերատեսչությունը, Ղրիմի Հանրապետության Կիրովի շրջանի 34-ամյա բնակչուհին ուկրաինական բանկերից մեկում ունեցած իր հաշվից փոխանցել է 5 հազար գրիվնա (մոտ 113 դոլար)՝ Ուկրաինայի զինված ուժերի համար ռադիոկայաններ, համազգեստ, զինամթերք և այլ սարքավորումների գնելու համար:
Ձերբակալվածը զբաղվել է նաև Ռուսաստանի դեմ ուղղված այլ գործունեությամբ։

«Ֆինանսական աջակցությունից բացի, ձերբակալվածը տեղեկություններ է հավաքել Ռուսաստանի զինված ուժերի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների, ռազմական օդանավակայանի և այլ ռազմական օբյեկտների մասին», – ասվում է հայտարարության մեջ։

Նա պլանավորել էր այդ տեղեկություններն ուղարկել իր ազգականին՝ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության աշխատակցին, սակայն չի հասցրել, քանի որ ձերբակալվել է Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների կողմից։

ՌԴ անվտանգության ծառայության Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ձերբակալվածի դեմ՝ պետական դավաճանության հոդվածով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կրեմլը բացեց փակագծերը․․․

Կրեմլը բացեց փակագծերը․․․ Fri, 28 Aug 2026 14:30:40 +0400 Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հարցով …