Կիրակի , 19 Հուլիսի 2026

Արարատի գագաթին հնչեց հայկական դհոլը

Արարատի գագաթին հնչեց հայկական դհոլը

Sat, 18 Jul 2026 15:30:12 +0400


Հիշողությունը սահմաններ չի ճանաչում։ Այն ապրում է մարդու մեջ՝ անկախ ժամանակից, հեռավորությունից կամ քաղաքականությունից։ Հենց այդ զգացողությունն ունեցա, երբ կարդում էի Suren Karibyan-ի ֆեյսբուքյան գրառումը։
Նա գրում է. «Արարատի գագաթին առաջին անգամ պատմության մեջ հնչեց դհոլի ձայնը։ 5165 մետր բարձրության վրա հայկական դհոլի յուրաքանչյուր հարվածը լցված էր հայրենիքի հանդեպ սիրով, հպարտությամբ և մեր մշակույթի շնչով»։

Ու ամենահուզիչը ոչ միայն այդ պահն է, այլ մարդկանց արձագանքը։ Ոչ ոք չի հարցնում՝ «ի՞նչ գործ ունես Արարատի հետ»։ Ընդհակառակը՝ մարդիկ գրում են. «Հզոր է», «Հուզվեցի», «Հալալ է», որովհետև Արարատը պարզապես լեռ չէ։ Այն մեր պատմական հիշողության, ինքնության և հոգևոր կապի խորհրդանիշն է։

Ոչ ոք չի կարող մարդու միջից հանել իր պատմությունը, իր արմատները, իր հիշողությունը։ Դրանք օրենքով չեն ջնջվում, հայտարարություններով չեն մոռացվում։ Դրանք ապրում են սրտերում, երգերում, դհոլի հարվածներում, աղոթքներում ու սերնդեսերունդ փոխանցվող պատմություններում։

Քանի դեռ կա հայ, որը հուզվում է Արարատը տեսնելիս, քանի դեռ կա մեկը, որը հազարավոր մետրերի բարձրության վրա հայկական դհոլի ձայնով աշխարհին հիշեցնում է իր ինքնության մասին, այնքան էլ ապրելու է մեր ազգային հիշողությունը։ Եվ դա ոչ ոք չի կարող խլել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ․ Մետաքսե Հակոբյան

Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ․ Մետաքսե Հակոբյան Fri, 17 Jul 2026 21:17:27 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով