Կիրակի , 19 Հուլիսի 2026

Սիցիլիա դարձած երկիր

Սիցիլիա դարձած երկիր

Sun, 19 Jul 2026 12:02:29 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող հրաձգության դեպքերին:

«Սիցիլիա դարձած երկիր

Հուլիսի 12, Երևան, Արաբկիր, Վաղարշյան փողոց․ հաղորդվել է կրակոցների և վիրավորների մասին

Հուլիսի 16, Լոռու մարզ, Հոբարձի համայնք․ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Հուլիսի 18, Երևան, Մուրացան փողոց․ հաղորդվում է կրակոցների և դրանց հետևանքով զոհի ու վիրավորի մասին։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նռնակ։

Մեկ շաբաթում կրկնվող այս դեպքերը երկրում քրեական իրավիճակի վերահսկման վերաբերյալ շատ հարցեր են առաջացնում։

Դատելով նրանից, թե ինչով են զբաղված իրավապահները, զարմանալի չի դառնում, որ քաղաքացիների անվտանգությունը դարձել է այսքան խոցելի», – գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուշքի եկեք, քանի դեռ այս երկիրը ձերն է

Ուշքի եկեք, քանի դեռ այս երկիրը ձերն է Tue, 14 Jul 2026 16:19:31 +0400 Այսօր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով