«Կարո՞ղ եք գուշակել՝ գույքի օտարումից ինչքա՞ն փող է մուտք արվել բյուջե. դժվար կարողանաք. չկա ոլորտ, որտեղ սրանք չեն…»

«Կարո՞ղ եք գուշակել՝ գույքի օտարումից ինչքա՞ն փող է մուտք արվել բյուջե. դժվար կարողանաք. չկա ոլորտ, որտեղ սրանք չեն…»

Mon, 20 Jul 2026 11:16:47 +0400


«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետական գույքի կառավարման կոմիտեն ըստ պլանի առաջին կիսամյակում պիտի իրացներ 5 մլրդ դրամի պետական գույք: Կոպիտ ասած՝ գույք պիտի ծախեր, այդ թվում և առաջին հերթին Փաշինյանի կողմից էն «կոպեկ առ կոպեկ» վերադարձվող գույքերը: Պիտի գույքը խլեին, վաճառեին, փողը բերեին բյուջե: Հլը մի կողմ դնենք խլելը, խլածի ծավալը ու այն փաստը, որ խլելու վրա իրավապահները ծախսել են ավելին, քան խլված գույքի արժեքն է: Կարո՞ղ եք գուշակել՝ գույքի օտարումից ինչքա՞ն փող է մուտք արվել բյուջե: Դժվար կարողանաք: Զրո է թիվը: Ուղիղ զրո: Կլոր 5 մլրդ պլանավորել էին կիսամյակի համար, կլոր զրո արել են: Անցած ութը տարվա պատկերն էլ շատ չի տարբերվում այս ցուցանիշից:

Պատճառները մի քանիսն են, որոնցից գլխավորն այն է, որ ցանկացող չկա: Ու խնդիրն այն չէ, որ Փաշինյանը այդ գույքը խլելուց ինչ-որ աներևակայելի շուկայական արժեքներ է դրան վերագրում, պրակտիկայում մարդիկ պատրաստ չեն նույնիսկ շուկայականից էականորեն էժան այդ գույքը գնել:

Իսկ մարդիկ պատրաստ չեն, որովհետև շատ լավ գիտեն՝ ոնց է այդ գույքը խլվել: Գցում բռնում են, որ էսօր վաղը էդ գույքի հետևից գալու է, եթե ոչ հին սեփականատերը, ապա մի նոր իշխանավոր, ով պնդելու է, որ այն խլվել է ապօրինի:

Օրինակ՝ Արարատցեմենտը խլել են, պնդելով, որ գործարանը քեշով ցեմենտ է ծախել, ինչն իմիջիայլոց ճիշտ է: Բայց էդ ճիշտը ունի շարունակություն՝ քեշով ցեմենտը ծախվել է այն շինարարին, ով կարող է իրեն թույլ տալ քեշով շենք կառուցել, իսկ դա առանց բացառության բոլոր դեպքերում իշխանավոր կաշառակերներն են: Առավոտը գնում են գործի, խրոխտ դեմքով կոռուպցիայի դեմ են պայքարում, իսկ ցերեկը յեքյա թաղամաս կառուցում՝ անհայտ ծագման փողով:

Ու քանի որ փողը չեն կարող դնել բանկ, որ չհայտարարագրեն, ինչ անում են կանխիկով են անում: Բնական է հարկայինը երբեք չի բացահայտելու, թե կոնկրետ ում է այդ ցեմենտը կանխիկով վաճառվել:

Հիմա պատկերացրեք մի պայմանական Նալբանդյան Նարեկ անունով մարդ է հայտնվում ու գնում է Արարատցեմենտը: Ենթադրենք անցնում է մի տարի ու երկրում իշխանություն է փոխվում: Ըստ ձեզ ի՞նչ է լինելու այդ «բարեխիղճ» գնորդի վիճակը… Խլված ամեն գույքի հետևից տերը գալու ա, տերը չլինի տղեն ա գալու, տղեն էլ չլինի ձողոցից մեկն ա լինելու: Ու ցանկացած հաջորդ նորմալ իշխանություն իր մեջքին ա կանգնելու: Սա տնտեսագիտության հիմքն է:

Էլ չասած, որ պետ գույքի կառավարման ներքո գտնվող լիքը նման գույքեր կան, որ էս տարիների ընթացքում արդեն վաղուց ռասկուլաչիտ են արվել դեռ աճուրդի չհանված:

Չկա ոլորտ, որտեղ սրանք չեն քաքել: Ու քաքել են նենց, որ նույնիսկ եթե պետությունն ինչ-որ հրաշքով փրկվի, տասնամյակներ շարունակ պիտի բահերով էդ քաքերը մաքրի ու մեծ հարց է, թե տակն ինչ կմնա…»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ջուր հավաքեք

Ջուր հավաքեք Mon, 28 Sep 2026 23:43:00 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին…

4 ժամ ago

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան Mon, 28 Sep 2026…

4 ժամ ago

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի Mon, 28 Sep 2026 23:30:35 +0400 Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի…

4 ժամ ago

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան Mon, 28 Sep…

4 ժամ ago

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում Mon, 28 Sep 2026 23:05:39 +0400 Օրվա մեդիա օրակարգը…

4 ժամ ago

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան Mon, 28 Sep 2026 23:00:58 +0400 Ավստրալիայի պառլամենտական կոմիտեն հրավիրել…

4 ժամ ago