Երեքշաբթի , 21 Հուլիսի 2026

Նախապատրաստվում են Սի Ծինփինի այցին

Նախապատրաստվում են Սի Ծինփինի այցին

Tue, 21 Jul 2026 12:30:51 +0400


Միացյալ Նահանգներում ակտիվորեն ընթանում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այդ երկիր կատարելիք այցին։ Այցը նախատեսված է սեպտեմբերին։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամերիկյան կողմը սպասում է, որ այցը տեղի կունենա սեպտեմբերին։ Նա հավելել է, որ չինական կողմը շարունակում է աշխատանքային խմբեր գործուղել՝ առաջիկա այցի նախապատրաստություններն իրականացնելու համար։ Ռուբիոն նշել է, որ չի տեսնում հանգամանքներ, որոնք կարող են այդ այցը հարցականի տակ դնել։ Ավելին՝ շեշտել է, որ այցը շատ կարեւոր է, քանի որ այնպիսի խոշոր տերություններ՝ ինչպիսիք են Միացյալ Նահանգներն ու Չինաստանը, անխուսափելիորեն կունենան լարվածություն առաջացնող հարցեր, որոնք պետք է քննարկման առարկա դառնան բարձր մակարգակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով