Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Կտրուկ վատացել է Անդրանիկ Թեւանյանի ինքնազգացողությունը

Կտրուկ վատացել է Անդրանիկ Թեւանյանի ինքնազգացողությունը

Tue, 21 Jul 2026 19:10:21 +0400


«Մայր Հայաստան» կուսակցությունն հայտնում Է, որ հուլիսի 20-ի առավոտյան բժշկական զննության ժամանակ կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը: Արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ անկում:

Կալանավայրում սկզբում որոշել են շտապ օգնություն կանչել, քանի որ Թևանյանը գտնվել է կյանքի և մահվան սահմանագծում, բայց որոշ ժամանակ անց փոխել են որոշումը և շտապ օգնություն չեն կանչել: Իրենց որոշումը հիմնավորել են այն բանով, որ Թևանյանի վիճակը կամաց-կամաց նորմալանում է և կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Տեղեկացնենք, որ Ա. Թևանյանը մինչև կալանավայրում հայտնվելը երբևէ չի ունեցել ճնշման և ընդհանրապես որևէ լուրջ առողջական խնդիր:

Այս պահին Թևանյանի առողջական վիճակը կայունացել է, ինքնազգացողությունը բավարար է և գտնվում է ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի հսկղության ներքո:

Անդրանիկ Թևանյանն իր շնորհակալությունն է հայտնում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի բուժանձնակազմին, նույն հիմնարկի ծառայողներին` մասնագիտական և մարդկային վերաբերմունքի համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սասուն Միքայելյանն ու Անդրանիկ Քոչարյանը չմիացան ՔՊ-ականների ծափահարություններին

Սասուն Միքայելյանն ու Անդրանիկ Քոչարյանը չմիացան ՔՊ-ականների ծափահարություններին Mon, 24 Aug 2026 12:12:52 +0400 Գրել …