Չորեքշաբթի , 22 Հուլիսի 2026

Նոր վարչապետը հայտարարել է իր առաջին որոշման մասին

Նոր վարչապետը հայտարարել է իր առաջին որոշման մասին

Wed, 22 Jul 2026 11:30:01 +0400


Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդիկ Բերնեմը հայտարարել է, որ այս տարվա հոկտեմբերի մեկից չեղարկվելու են տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի վճարելիք հաշիվներից գանձվող ԱԱՀ-ն։ Դա, ըստ նրա թույլ կտա երկրում սղաճը կրճատել 0,1 տոկոսով։

Այդ փոփոխությամբ տնային տնտեսությունները կկարողանան տարեկան 45 ֆունտ տնտեսել կամ 60 բոլար։ Ծախսերի կրճատումը պետությունը կծածկի նախորդ կառավարության կողմից մշակված թվային անձնագրերի ներդրման ծրագրի կասեցման շնորհիվ։ Համաձայն հաշվարկի, թվային անձնագրերի ներդրման ծախսերը կազմում են 1,8 միլիարդ ֆունտ։ Իսկ էլեկտրաէներգիայի վճարումների հաշիվների ԱԱՀ չեղարկման ծախսը կառավարության համար կկազմի 850 միլիոն ֆունտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ գումարներ են խոստացել հաղթանակի համար

Ինչ գումարներ են խոստացել հաղթանակի համար Wed, 15 Jul 2026 17:15:11 +0400 Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով