Հինգշաբթի , 23 Հուլիսի 2026

Ողբերգական սովորականությունը

Ողբերգական սովորականությունը

Wed, 22 Jul 2026 20:15:50 +0400


Երեկ հայտնի է դարձել բանակում նոր զոհի մասին։ Քննչական կոմիտեն տարածել է մի կցկտուր հաղորդագրություն, մահացածի անվան առաջին տառերով, ինչպես քրեական կամ ավտովթարների քրոնիկոնում։

Հայաստանի պաշտպանության նախարարության, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջերը ավետում են, որ շուտով մեկնարկում են վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային ինչ որ խաղեր։ Բանակում մահվան նոր դեպքի մասին ոչ մի խոսք։

Նկատե՞լ եք, թե Հայաստանի զինված ուժերում մահերը ինչ «սովորականություն» են ստացել նաեւ այսպես կոչված հասարակական ակտիվի շրջանակում։ Այդ հարցերին անդրադառնում են բացառիկ, հազվադեպ սկզբունքային իրավապաշտպաններ, որոնք միշտ են –ուշադրության կենտրոնում պահել այդ թեման, անկախ, թե ով է իշխանություն։ Իսկ մինչեւ 2018–20 թվականները բանակում մահվան դեպքերի եւ անգամ տարբեր միջադեպերի շուրջ աղմուկ–աղաղակով «տուն պահող» բազմաթիվ իրավապաշտպաններ կամ պարզապես «քաղակտիվիստներ» ներկայումս բոլորովին այլ տրենդի մեջ են, որովհետեւ նրանց գործը եղել է քաղաքական, ֆորման է եղել քաղաքացիական։

Իսկ հայկական բանակը այդ «պլադայի» աղմուկը հովանավորած շրջանակների համար իր գործը «կատարել» է՝ պարտվել է պատերազմը։ Դա է եղել տարիների աղմուկ–աղաղակի բուն թիրախը, ոչ թե բանակում զինվորի արժեքը։

Հ․Գ․ Իհակե ավելորդ չեմ համարում ընդգծել ու հստակեցնել, որ հայկական բանակի պարտվելու մասին ձեւակերպումս փոխաբերական է։ Փոխաբերական այն իմաստով, որ բանակը իհարկե ինքը ոչ միայն չի գնացել պարտության, այլ անհավասար իրավիճակում կռվել է անձնուրաց։ Դրա համար էլ «կատարելը» վերցրել եմ չակերտների մեջ, որովհետեւ տարիներ շարունակ պարզապես փորձ է արվել բանակի հանդեպ ձեւավորվել այնպիսի միջավայր, որը «կապահովեր» բանակի պարտությունը՝ երբ գար սահմանված ժամանակը։ Ու այն կարողացան բերել, դժբախտաբար։

Այս մասին գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը…

Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը… Wed, 22 Jul 2026 00:06:00 +0400 Ոմանք ինձ մեղադրում են, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով