ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն անհրաժեշտ եմ համարում իրազեկել․
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է վերադարձնել համապատասխան միջնորդությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջնորդվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ, որով Բարձր դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «(․․․) գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ (․․․)»։
Ըստ այդմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է»,- գրել է Հովակիմյանը։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Մակրոն, քեզ չեն ներելու

Մակրոն, քեզ չեն ներելու Wed, 25 Nov 2026 16:45:06 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը…

8 րոպե ago

Ադրբեջանը կարող է ընդլայնել Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը

Ադրբեջանը կարող է ընդլայնել Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը Wed, 25 Nov 2026 16:38:51 +0400 Ադրբեջանի…

14 րոպե ago

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի գործով նիստը շարունակվում է

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի գործով նիստը շարունակվում է Wed, 25 Nov 2026 16:34:14 +0400 Latest news…

19 րոպե ago

Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաները

Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաները Wed,…

22 րոպե ago

Կներեք բառիս համար, բայց այդ 20հզր դրամին գյումրեցին կարոտ մնաց, մեզ արգելեցին

Կներեք բառիս համար, բայց այդ 20հզր դրամին գյումրեցին կարոտ մնաց, մեզ արգելեցին Wed, 25 Nov…

37 րոպե ago

Նորից ոչ մի բացատրություն

Նորից ոչ մի բացատրություն Wed, 25 Nov 2026 16:15:23 +0400 Սեդրակ Քոչարյանի գործով սպասում են…

37 րոպե ago