Ադրբեջանում անհամբեր սպասում են Նարեկ Կարապետյանի կալանավորմանը

Ադրբեջանում անհամբեր սպասում են Նարեկ Կարապետյանի կալանավորմանը

Thu, 23 Jul 2026 15:45:27 +0400


Ադրբեջանական Haqqin.az-ը սրտատրոփ սպասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի կալանավորմանը: Կայքը գրում է. Նարեկ Կարապետյանին արգելվել է լքել Հայաստանը, սահմանվել է 1 միլիարդ դրամ գրավ, սակայն նա պետք է կալանավորվեր:

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանին, որը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է, արգելվել է լքել Հայաստանի Հանրապետությունը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է նաև 1 միլիարդ դրամի գրավ, որը համարժեք է մոտ 2,6 միլիոն ԱՄՆ դոլարի։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանի նկատմամբ նախաձեռնել էր հանրային քրեական հետապնդում։ Գործը կապված է այն քրեական վարույթի հետ, որի շրջանակում կալանավորված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի համախոհ Ալիկ Ալեքսանյանը։ Վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և ընտրողներին կաշառելու մեջ։

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներն ու քրեական հետապնդումը շարունակում են մնալ հանրային և քաղաքական լայն քննարկումների առարկա», – գրում է ադրբեջանական կայքը

Haqqin.az-ը նաև գրում է, որ կա հանրային պահանջ Նարեկ Կարապետյանին կալանավորելու: Խոսքը հավանաբար Ադրբեջանի հանրության մասին է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեր վերջին հանդիպումը 7 ժամից ավելի տևեց․ Փեզեշքիանը՝ Իրանի առաջնորդի մասին

Մեր վերջին հանդիպումը 7 ժամից ավելի տևեց․ Փեզեշքիանը՝ Իրանի առաջնորդի մասին Sat, 26 Sep 2026…

9 րոպե ago

Հեկտարներով անտառ են հատել, 2 տարում  6,5 միլիոն դրամ է բռնագանձվել

Հեկտարներով անտառ են հատել, 2 տարում  6,5 միլիոն դրամ է բռնագանձվել Sat, 26 Sep 2026…

24 րոպե ago

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Sat, 26 Sep 2026…

39 րոպե ago

Բանտային ռեֆորմ` նոր ձերբակալությունների շեմին

Բանտային ռեֆորմ` նոր ձերբակալությունների շեմին Sat, 26 Sep 2026 13:15:51 +0400 Ներքին գործերի նախարարությունը որոշել…

54 րոպե ago

Գեյթսն ահազանգում է՝ արհեստական բանականությունը մահացու է

Գեյթսն ահազանգում է՝ արհեստական բանականությունը մահացու է Sat, 26 Sep 2026 13:00:46 +0400 Արհեստական ​​բանականության…

1 ժամ ago

«Թողեք մի տեղ պառկեմ, մեռնեմ». Կալանավոր կնոջը պատգարակով քարշ են տալիս հիվանդանոցից հիվանդանոց

«Թողեք մի տեղ պառկեմ, մեռնեմ». Կալանավոր կնոջը պատգարակով քարշ են տալիս հիվանդանոցից հիվանդանոց Sat, 26…

1 ժամ ago