Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

Ադրբեջանում անհամբեր սպասում են Նարեկ Կարապետյանի կալանավորմանը

Ադրբեջանում անհամբեր սպասում են Նարեկ Կարապետյանի կալանավորմանը

Thu, 23 Jul 2026 15:45:27 +0400


Ադրբեջանական Haqqin.az-ը սրտատրոփ սպասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի կալանավորմանը: Կայքը գրում է. Նարեկ Կարապետյանին արգելվել է լքել Հայաստանը, սահմանվել է 1 միլիարդ դրամ գրավ, սակայն նա պետք է կալանավորվեր:

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանին, որը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է, արգելվել է լքել Հայաստանի Հանրապետությունը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է նաև 1 միլիարդ դրամի գրավ, որը համարժեք է մոտ 2,6 միլիոն ԱՄՆ դոլարի։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանի նկատմամբ նախաձեռնել էր հանրային քրեական հետապնդում։ Գործը կապված է այն քրեական վարույթի հետ, որի շրջանակում կալանավորված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի համախոհ Ալիկ Ալեքսանյանը։ Վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և ընտրողներին կաշառելու մեջ։

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներն ու քրեական հետապնդումը շարունակում են մնալ հանրային և քաղաքական լայն քննարկումների առարկա», – գրում է ադրբեջանական կայքը

Haqqin.az-ը նաև գրում է, որ կա հանրային պահանջ Նարեկ Կարապետյանին կալանավորելու: Խոսքը հավանաբար Ադրբեջանի հանրության մասին է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դոնալդ Թրամփն ու հայկական մոլիբդենը

Դոնալդ Թրամփն ու հայկական մոլիբդենը Thu, 03 Sep 2026 13:45:08 +0400 Ռուսական ՎՏԲ բանկը վաճառել …