Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Նախապատրաստվում են պատերազմի

Նախապատրաստվում են պատերազմի

Sun, 20 Sep 2026 09:30:52 +0400


Գերմանիայում պետական հաստատություններն ու հիվանդանոցները նախապատրաստվում են հնարավոր պոտենցիալ ռազմական հակամարտությանը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։

Համաձայն հաղորդման, հիբրիդային հարձակումների եւ Գերմանիայի ՊՆ նախազգուշացումների ֆոնին՝ կապված այն սպառնալիքների հետ, որոնք կարող են ծառանալ Գերմանիայի առաջ մինչեւ 2029 թվականը, պետական ողջ ենթակառուցվածքային համակարգն ու առողջապահությունը վերակազմավորվում են՝ ըստ հնարավոր պատերազմի պայմանների։ Դիտարկվում են մինչեւ երկու հազար տեղանոց ստորգետնյա բունկերների վերականգնումը, որոնք գոյություն են ունեցել Սառը Պատերազմի ժամանակներում։ Առողջապահության համակարգն էլ ակտիվ վերաձեւավորումների փուլ է թեւակոխել։ Սակայն մասնագետները նշում են, որ վերջինս այդ համընդհանուր մարաթոնին դեռ լիովին պատրաստ չէ համընթաց ոտք մեկնելու համար։ Գլխավոր խնդիրներն են՝ մահճակալային տեղերի պակասը, վիրաբույժներ պակասը, հատկապես՝ ռազմական վիրաբույժների պակասը, ովքեր ունեն փորձ պատերազմական պայմաններում վիրահատություններ անցկացնելու, լոգիստիկ շղթաների խոցելիությունը, դեղորայքի արտաքին մատակարարումներից կախվածությունը եւ այլն։ Այս խնդիրները կարգավորելու համար իշխանությունները մտադիր են ֆեդերալ մակարդակով հատուկ օրենսդրություն ապահովելու, որը կկապի քաղաքացիական եւ ռազմական հոսպիտալները ընդհանուր մոնիթորինգային ցանցի մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը Thu, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով