Արտաքին պարտքը նվազել է

Արտաքին պարտքը նվազել է

Thu, 23 Jul 2026 21:30:35 +0400


Իրանական անցյալ տարվա դրությամբ՝ ժամանակի եվրոպական հաշվարկով՝ այս տարվա մարտի 20-ի դրությամբ, Իսլամական Հանրապետության արտաքին պարտքը 2025 թվականի մարտի 20-ի դրության համեմատ՝ նվազել է 5,8 տոկոսով։ Այս մասին հայտնում է Իրանի Կենտրոնական բանկը։ Ըստ այդմ, Իրանի արտաքին պարտքը ներկայումս կազմում է 4,58 միլիարդ դոլար՝ 4,86 միլիարդի փոխարեն։

Համաձայն պաշտոնական վիճակագրության, իրանական ժամանակի հաշվարկով՝ անցյալ տարվա վերջի տվյալներով՝ կարճաժամկետ արտաքին պարտքը կազմել է 2,96 միլիարդ դոլար, երկարաժամկետ պարռքը՝ 1,62 միլիարդ դոլար։ Իրանի արտաքին պարտքի կրճառումը 5,8 տոկոսով կարելի է համարել դրական միտում՝ երկրի արտաքին ֆինանսական կայունության տեսակյունից դիտած։ Դա վկայում է այն մասին, որ Թեհրանը կարողանում է լիովին սպասարկել իր արտաքին պարտավորությունները, իսկ պարտքերի պորտֆելը գտնվում է կառավարելիության սահմանում։

Հատկապես հաշվի առնելով, որ Իրանը, իր դեմ սահմանված սանկցիաներով պայմանավորված, սահմանափակ հասանելիություն ունի արտաքին ֆինանսական շուկաների հանդեպ, արտաքին պարտքի կրճատումը վկայում է այն մասին, որ երկրի ֆինանսական ռիսկերը չեն աճում։ Ընդհակառակը՝ դրանք բավական նվազ մակարդակի վրա են՝ երկրի ընդհանուր տնտեսության ծավալի եւ արտահանման կարողությունների համեմատ։ Այս ամենը իրանական տնտեսության համար դրական ազդակների ցուցիչներ են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ պատերազմի զոհերի թիվը նվազեցրել են

Իրանի դեմ պատերազմի զոհերի թիվը նվազեցրել են Fri, 24 Jul 2026 17:30:34 +0400 Պենտագոնը հուլիսի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով