Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Տարվա որ մասին է աշխատողը Ֆրանսիայում «աշխատում միայն իր համար»

Տարվա որ մասին է աշխատողը Ֆրանսիայում «աշխատում միայն իր համար»

Thu, 23 Jul 2026 23:00:30 +0400


Համաձայն ֆրանսիական Մոլինարիի ինստիտուտի տվյալների, միջին աշխատողը Ֆրանսիայում պայմանական ասած՝ միայն իր համար աշխատել սկսում է միայն հուլիսի 22-ից սսած։ Մինչ այդ, հունվարից մեկից մինչեւ հուլիսի 22-ը նրա աշխատած գումարները գնում են հարկերի, սոցիալական վճարների եւ տուրքերի վճարման համար։

Համաձայն կազմակերպության տվյալների, Ֆրանսիան վերստին վերջին տեղում է հայտնվել եվրոպական երկրներում այդ ցուցանիշով, ինչը վկայում է այն մասին, որ շարքային ֆրանսիացու վրա չափազանց մեծ հարկային բեռ է դրված։ Միջին աշխատավարձի հանդեպ հարկային ծանրաբեռնվածությունը Ֆրանսիայում հասնում է 55,6 տոոսի։ Այստեղ հաշվառված են եւ գործատուի եւ աշխատողի սոցապահովագրական համակարգում կատարվող վճարումները եւ եկամտահարկի օրենքը եւ անուղղակի հարկերը, ներառյալ՝ ԱԱՀ-ն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ Դիլիջանում ընտրությունները մոտենում են

Երբ Դիլիջանում ընտրությունները մոտենում են Fri, 04 Sep 2026 22:15:52 +0400 Սեպտեմբերի 4-ին կրկին այրվում …