Օրական որքան կեռաս ու բալ կարելի է ուտել․ խորհուրդներ մասնագետից

Օրական որքան կեռաս ու բալ կարելի է ուտել․ խորհուրդներ մասնագետից

Thu, 23 Jul 2026 23:30:14 +0400


Ռուս էնդոկրինոլոգ Եկատերինա Սախնովան ներկայացրել է, թե օրական որքան կեռաս ու բալ կարելի է ուտել ամառվա այս սեզոնին։ Ըստ մասնագետի, կեռասն ավելի քաղցր է, կալորիականությունը 50 կիլոկալորիա։ Շաքարի պարունակությունը՝ 12 գրամ։ Բալը ավելի թթվաշ համ ունի, շաքարի պարունակությունը 8 գրամ է, սակայն անտոցիանների եւ C վիտամինի պարունակությունը երկու անգամ ավելի շատ է։ Այս երկու մրգերն էլ կարեւոր են ու օգտակար մարդու համար, քանի որ պարունակում են բորբոքային պրոցեսները նվազեցնող անտոցիաններ, մելատոնին, որը օգնում է քնել, կալիում, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը եւ այլն։ Մեկ անգամվա համար, ըստ նրա, կարելի է ուտել 200-300 գրամ այս մրգերից։

Օրվա առավելագույն քանակը 400 գրամն է, այսինքն մեկ ու կես միջին չափի բաժակ։ Այս քանակությունից գերազանցումը կարող է անհարմարություններ ստեղծել աղեստամոքսային համակարգի համար։ Չափից դուրս շատ այս մրգերից ուտելու ժամանակ առաջանում են՝ դիարեյա, մեթեորիզմ, այրոցներ, գաստրիտի սրացում, կարիոզային ռիսկ եւ այլն։ Հատկապես կարեւոր է, որ կորիզները հանվեն, քանի որ կորիզները ստամոքսում քայքայվելով արտադրում են սինիլային թթու։ Դիաբետիկները կարող են օրական ուտել 150 գրամ բալ եւ կեռաս, հղիները 200 գրամ, մինչեւ երեք տարեկան երեխաները՝ 50 գրամ։ Ի դեպ, բալի եւ կեռասի չրի մեջ շաքարի պարունակությունը զգալիորեն բարձր է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանությունների հանդեպ չունեմ ոչ մի գրամ կարեկցանք և ըմբռնում

Իշխանությունների հանդեպ չունեմ ոչ մի գրամ կարեկցանք և ըմբռնում Sun, 06 Sep 2026 23:50:24 +0400…

2 ժամ ago

Նորից ամեն ինչ լարվու՞մ է

Նորից ամեն ինչ լարվու՞մ է Sun, 06 Sep 2026 23:30:04 +0400 «Ռեալի»՝ «Բետիսից» կրած պարտությունից…

2 ժամ ago

Հայտնի երգչուհու դուստրը ամուսնացել է․ փեսացուն 14 տարի փոքր է

Հայտնի երգչուհու դուստրը ամուսնացել է․ փեսացուն 14 տարի փոքր է Sun, 06 Sep 2026 23:00:27…

3 ժամ ago

ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը

ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Sun, 06 Sep 2026 22:45:24 +0400 ԱՄՆ-ն գիշերը մաքրել է…

3 ժամ ago

Եթե իր գեղջկական շուստրիությամբ ներսում խաբում է, դրսում նույնը անել չի ստացվի

Եթե իր գեղջկական շուստրիությամբ ներսում խաբում է, դրսում նույնը անել չի ստացվի Sun, 06 Sep…

3 ժամ ago

Եթե իր գեղջկական շուստրիությամբ ներսում խաբում է, դրսում նույնը անել չի ստացվի

Եթե իր գեղջկական շուստրիությամբ ներսում խաբում է, դրսում նույնը անել չի ստացվի Sun, 06 Sep…

3 ժամ ago