Որ երկիրը որքան է վաստակել «Մունդիալ 2026»-ի ժամանակ

Որ երկիրը որքան է վաստակել «Մունդիալ 2026»-ի ժամանակ

Fri, 24 Jul 2026 11:30:23 +0400


Ֆուտբոլի այս տարվա Աշխարհի առաջնությունը կարելի է համարել պատմության ամենից առատաձեռնը։ 32 թիմից մասնակիցների կազմի ավելացումը 48-ի եւ եկամուտների աճը թույլ են տվել ՖԻՖԱ-ին զգալիորեն ավելացնել ազգային ֆեդերացիաներին կատարվող վճարումները։ Առաջնությանը մասնակիցների ընդհանուր ֆինանսական փաթեթը կազմել է 871 միլիոն դոլար։Դա եւ մրցանակային պարգեւատրումներն են, եւ հավաքականների պատրաստությունը եւ հավելյալ վճարումները, եւ կեցության ու այլ ծախսերը։ Հիմնական մասը վճարումների կապված է թիմերի արդյունքների հետ։ Այն հավաքականները, որոնք ավարտել են իրենց ելույթները խմբային փուլերում կստանան 10 միլիոն դոլար։

Պատրաստության համար նախատեսված ծախսերի հետ միասին՝ 12,5 միլիոն դոլար։ 1/16-րդ եզրափակիչների մասնակիցներին կհասնի 12 միլիոն դոլար նախապատրաստական ծախսերն էլ հետը գումարած՝ 14,5 միլիոն դոլար։ 1/8-րդ եզրափակչում պայքարից դուրս եկած թիմերի ընդհանուր եկամուտը կկազմի 18,5 միլիոն դոլար։ Քառորդ եզրափակչում մրցապայքարից դուրս եկած թիմերը կունենան 22,5 միլիոն դոլար։ Չորրորդ տեղն զբաղեցրած Ֆրանսիայի հավաքականի ընդհանուր եկամուտը Մունդիալից կկազմի 30,5 միլիոն դոլար։ Բրոնզե մեդալակիր Անգլիան կստանա 32,5 միլիոն դոլար։ Արծաթե մեդալակիր Արգենտինայի հավաքականի եկամուտը կկազմի 36,5 միլիոն դոլար։ Չեմպիոն դարձած Իսպանիայի հավաքականի ընդհանուր եկամուտը կկազմի 53,5 միլիոն դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչքան է կազմում Ադրբեջանի վալյուտային ռեզերվը

Ինչքան է կազմում Ադրբեջանի վալյուտային ռեզերվը Fri, 24 Jul 2026 17:00:17 +0400 Այս տարվա հուլիսի…

15 րոպե ago

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացվի

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացվի Fri, 24 Jul 2026 16:45:18 +0400 ՀՀ սննդամթերքի անվտանգության…

30 րոպե ago

Ներազգային ատելությունը գագաթնակետին է

Ներազգային ատելությունը գագաթնակետին է Fri, 24 Jul 2026 16:32:17 +0400 Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.…

43 րոպե ago

#Ուղիղ․ Դավիթ Ղազինյանի գործով առաջին նիստն է

#Ուղիղ․ Դավիթ Ղազինյանի գործով առաջին նիստն է Fri, 24 Jul 2026 16:18:36 +0400 Latest news…

57 րոպե ago

Երկու նորություն՝ երկու զուգահեռ իրականությունից

Երկու նորություն՝ երկու զուգահեռ իրականությունից Fri, 24 Jul 2026 16:00:58 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Արման…

1 ժամ ago

Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացում

Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացում Fri, 24 Jul 2026 15:45:19 +0400 Ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը…

2 ժամ ago