Հարյուր անգամ դիմել եմ, ոչ մի քայլ չի արել

Հարյուր անգամ դիմել եմ, ոչ մի քայլ չի արել

Fri, 24 Jul 2026 14:15:49 +0400


«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն ասել է, որ համազգային մեծ հավաք հրավիրելը, ազգ-կազմակերպություն ձևավորելը կարևոր է: «Պետք է ձևավորվի ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում գրանցված համահայկական մասնավոր ռազմականացված կազմակերպություն: Դրա նպատակը պետք է լինի պաշտպանել բոլոր ազգերին՝ օտարների ոտնձգություններից, նաև սահմանները պաշտպանել: Պատկերացրեք՝ եթե ձևավորված լիներ համահայկական մասնավոր ռազմականացված կազմակերպություն՝ ԱՄՆ-ում գրանցված, 44-օրյա պատերազմն այլ հունով կընթանար, Ղարաբաղի էթնիկ զտումը չէր էլ լինի: Ինչքա՜ն ազգադավ դավաճան է Նիկոլ Փաշինյանը, երբ հարյուր անգամ դիմել եմ այս հարցով, ոչ մի քայլ չի արել: Իսկ հիմա ժամանակն է արհեստական բանականության օգնությամբ, ստիպել, պարտադրել, որպեսզի հրավիրվի համահայկական հավաք և հավաքը ձևավորի ցանցային այն կառույցը, որի մասին ԱԲ-ն էլ ասաց: Դա շատ ավելի հզոր կլինի, քան այս փոքրիկ երկրում 2,5 մլն հայության պետություն կոչված ՀՀ-ն»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավորը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինի գործակալնե՞րն են ներթափանցել

Պուտինի գործակալնե՞րն են ներթափանցել Sun, 19 Jul 2026 21:45:29 +0400 Ֆրանսիայի դեսպանությունը ընդունելություն է կազմակերպում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով