Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Հորից ավելի է հետաքրքրված միջուկային զենքով

Հորից ավելի է հետաքրքրված միջուկային զենքով

Sat, 25 Jul 2026 12:30:59 +0400


Ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամանեին ավելի շատ է հետաքրքրված միջուկային զենքով, քան նրա հայրը՝ հանգուցյալ «Ռահբար» Ալի Խամենեին։ Ինչպես գրում է The New York Times-ը, վկայակոչելով հատուկ ծառայությունների տրամադրված տվյալների հետ ծանոթ պաշտոնյաների փոխանցած տեղեկություններին, ի տարբերություն Ալի Խամենեիի, Մոջթաբա Խամենեին ավելի հավակնոտ է։ Նրա կառավարությունն էլ ավելի պահպանողական է։

Հոդվածում ասվում է, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանը ուրանի հարստացման իր ցենտրիֆուգների մի մասը տեղափոխել է «Փիքեքս-Մաունթինի» օբյեկտ, որը լավ ամրացված ստորգետնյա համալիր է եւ գտնվում է Իրանի կենտրոնում։ Այն պաշտպանվում է նաեւ ցամաքային զորքերի կողմից՝ դիմագրավելու համար հնարավոր ցամաքային գործողությունները։ Դա, ըստ ամերիկյան կողմի, վկայում է այն մասին, որ Թեհրանը ցանկանում է պահպանել ուրան հարստացնելու իր հնարավորությունները։ Բացի այդ, միջուկային ծրագրի մյուս բաղադրիչները, ներառյալ նաեւ՝ բարձր հարստացվածության մակարդակի ուրանը, մնում է անձեռնմխելի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

2027 թվականի աստղագուշակը բոլոր կենդանակերպի նշանների համար․ ի՞նչ ես սպասվում անձնական կյանքում ու կարիերայում

2027 թվականի աստղագուշակը բոլոր կենդանակերպի նշանների համար․ ի՞նչ ես սպասվում անձնական կյանքում ու կարիերայում Thu, …