Կիրակի , 26 Հուլիսի 2026

Փաշինյանի դեմ բողոքը նույնիսկ վարույթ չընդունեցին

Փաշինյանի դեմ բողոքը նույնիսկ վարույթ չընդունեցին

Sat, 25 Jul 2026 16:15:36 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 195-րդ համար Սեմյոն Բաբայանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ․ «Դիմումի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2026 թվականի հունիսի 11-ին հնչեցվել է հայտարարություն առ այն, որ ընդդիմադիր ուժերի քվեների 100 տոկոսը եղել է գնված»։ Դիմումով ներկայացվել են հետեւյալ պահանջները․ «Ընդունել սույն բողոքը վարույթ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի հունիսի 11-ի հայտարարության հիման վրա հարուցել վարույթ՝ վարքագծի (էթիկայի) կանոնների խախտման փաստով։ Կայացնել պաշտոնական եզրակացություն ՀՀ վարչապետի կողմից էթիկայի կանոնների խախտման առկայության վերաբերյալ»։

ԿԿՀ-ն դիմումն դիմումն անգամ հրաժարվել է ընդունել վարույթ եւ քննել․ «Հանձնաժողովը գտնում է, որ դիմումով նկարագրված՝ Ն.Փաշինյանի վարքագիծը չի պարունակում վարքագծի կանոնների առերևույթ խախտման հատկանիշներ։ Սեմյոն Բաբայանի կողմից 2026 թվականի հուլիսի 14-ին ներկայացված դիմումների հիման վրա վարույթի հարուցումը մերժել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վանգայի սարսափելի կանխատեսումը 2026 թվականի համար

Վանգայի սարսափելի կանխատեսումը 2026 թվականի համար Thu, 23 Jul 2026 22:45:54 +0400 Բուլղարացի պայծառատես Վանգելիա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով