Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Հայաստանի տնտեսությունը հակամարդկային ճահճի եզրին

Հայաստանի տնտեսությունը հակամարդկային ճահճի եզրին

Sun, 26 Jul 2026 14:15:31 +0400


Համաշխարհային բանկը լցված է «Կրեմլի ագենտներով»։

Համենայն դեպս այդպիսի եզրակացության է հնարավոր գալ, կարդալով Հայաստանի տնտեսության վերաբերյալ բանկի զեկույցը, որտեղ նշվում է, թե տնտեսությունն ինչպիսի վնասներ կարող է կրել, ինչ ռիսկերի ներքո կարող է հայտնվել, եթե շարունակվում են ռուսական շուկայի սահմանափակումները։

Տնտեսական գրագիտության, ինչպես նաեւ մարդկային բարեխղճության տարրական չափ ունեցող ցանկացած մարդ կպատկերացնի, որ՝ ոչ միայն ԵՄ շուկան, այլ առհասարակ որեւէ շուկա ի վիճակի չէ Հայաստանի տնտեսության համար նվազագույնը միջնաժամկետ հեռանկարում փոխարինել, կամ առնվազն համաչափ, համեմատելի բալանսավորել ռուսական շուկայի կորուստը։

Այն, որ պետք է գտնել ապրանքային նոր շուկաներ, պետք է գտնել արտահանման նոր ուղղություններ, դա ներկայումս գիտե անգամ մանկապարտեզի երեխան։ Բայց, երեւի թե մանկապարտեզի երեխան էլ գիտե, որ այդ ամենը անելը ենթադրում է չափազանց բարդ, ծախսատար, ժամանակատար աշխատանք։ Հեշտ է այլընտրանքային շուկա գտնել տասնյակ միլիոն եվրոների ֆինանսավորում ստացող քարոզչության, պրոպագանդայի մակարդակում, բայց չափազանց դժվար է դա անել գետնի վրա, իրական կյանքում։

Մինչդեռ, Հայաստանի տնտեսությունն է վճարում այն քարոզչության գինը, որի «առաջամարտիկներին» վճարում են արտաքին դոնորները։ Նրանք դե ֆակտո վճարվում են Հայաստանի տնտեսությունը քայքայելու, քանդելու համար, իսկ դրա հետեւանքով՝ Հայաստանի տնտեսության շնորհիվ իրենց սոցիալական կարիքները բավարարող հարյուր հազարավոր մարդիկ են հայտնվում ծանր վիճակում։

Սա ոչ միայն հակատնտեսական, այլ նույնիսկ հակամարդկային, հակաբարոյական վիճակ է։

Գրել է Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ովքեր են ծանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները

Ովքեր են ծանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները Sun, 26 Jul 2026 09:30:53 +0400 Սիմոն Մարտիրոսյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով