Հայերիս մտածողությունը ցավոք վերածվում է նյութականացված և կենցաղայնացված մտածողության, որտեղ ո'չ թե միտքը, այլ նյութն է առաջնային…

Հայերիս մտածողությունը ցավոք վերածվում է նյութականացված և կենցաղայնացված մտածողության, որտեղ ո'չ թե միտքը, այլ նյութն է առաջնային…

Sun, 26 Jul 2026 23:00:38 +0400


Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքում գրել է .

«Օրեր առաջ առաջարկել էի, որպեսզի ԱԺ պարգևավճարներից հրաժարվող խմբակցությունները կամ առանձին պատգամավորները դրանք ո’չ թե թողնեն պարգևավճարների ֆոնդին, որը միևնույն է, ապագայում դրանք նորից ուղղելու է այլ աշխատակիցների կամ պատգամավորների պարգևավճար տալուն, այլ դրանք ուղղել գիտական միտք ձևավորող կառույցների, ուղեղային կենտրոնների, որոնց առկայությունը կնպաստի քաղաքական մտքի զարգացմանը, միջազգային հարաբերությունների մասին պատկերացումների փոփոխությանը, կկազմակերպեն միջազգային գիտական համաժողովներ, կմասնակցեն դրանց, այսպիսով նպաստելով հայկական Փափուկ ուժի ձևավորմանը։

Ի հիասթափություն ինձ, մի շարք ընկերներ մեկնաբանություններում ու անձնական նամակներում սկսեցին առաջարկել կամ ինձ ուղղորդել դեպի ավելի սպառողական ոլորտներ` բարեգործություն արցախցիներին, հաշմանդամություն ունեցողներին, ռազմամարզական կազմակերպություններին, և այլն… նույնիսկ ոմանք արդեն ուղեղային կենտրոնների անաչառության մասին սկսեցին մտահոգվել, կարծես թե արդեն այդ գումարներն ուղղվել էին այս ուղղությամբ…

Իհարկե կային նաև նրանք, ովքեր ո’չ միայն հասկանում, այլև առաջարկում են անձնական աջակցություն, բայց խնդիրը անձնական աջակցության մեջ չէ։

Զարգացած երկրներում ներդրումները միշտ կատարվել են նախ մտքերի ու գաղափարների մեջ, և հետո միայն կենցաղային խնդիրների։

Հայերիս մտածողությունը ցավոք վերածվում է նյութականացված և կենցաղայնացված մտածողության, որտեղ ո’չ թե միտքը, այլ նյութն է առաջնային…

Ես անկեղծորեն ցավում եմ, որ մենք շատ խոսում ենք մտքի ու գաղափարի մասին, բայց դա համարում ենք երրորդական, չորրորդական, երբ կողքին կենցաղային հարցն է առաջ գալիս։

Հպարտանում ենք մեր գիտականներով, բայց մոռանում ենք ասել, որ նրանք որպես կանոն հռչակավոր գիտնական դարձել են ո’չ թե մեր միջավայրում և մեր ներդրումներով, այլ օտար` ռուսական, ամերիկյան, ֆրանսիական, գերմանական, բրիտանական, բայց ո’չ հայկական…

Իհարկե` հարկ եղած դեպքում էլ սիրում ենք մուննաթ գալ, թե այսինչ աշխարհահռչակ գիտնական հայն ի՞նչ է արել Հայաստանի համար…

Քանի դեռ մեր ներդրումները մտքի ու գաղափարի մեջ չեն, մենք միշտ հիանալու ենք Իսրայելի, Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մտավոր և գիտական ձեռքբերումներով ու …»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում

Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Wed, 09 Sep 2026 00:10:38 +0400 Բրազիլացի…

6 ժամ ago

Դադարեցվել է Գերմանիայի հյուպատոսարանի գործունեությունը

Դադարեցվել է Գերմանիայի հյուպատոսարանի գործունեությունը Tue, 08 Sep 2026 23:55:01 +0400 Ռուսաստանը հետ է կանչել…

6 ժամ ago

Բացահայտվել է 2 հազար տարեկան գերեզմանի գաղտնիքը

Բացահայտվել է 2 հազար տարեկան գերեզմանի գաղտնիքը Tue, 08 Sep 2026 23:45:10 +0400 Գիտնականները Արհեստական…

6 ժամ ago

Մարդու իրավունքների անմխիթար վիճակը աշխատելու լայն դաշտ է ստեղծում․ Ղահրամանյան

Մարդու իրավունքների անմխիթար վիճակը աշխատելու լայն դաշտ է ստեղծում․ Ղահրամանյան Tue, 08 Sep 2026 23:35:17…

6 ժամ ago

Արքայազն Հարին խզել է հարաբերություններն ազգականի հետ

Արքայազն Հարին խզել է հարաբերություններն ազգականի հետ Tue, 08 Sep 2026 23:30:35 +0400 Արքայան Հարին…

6 ժամ ago

Նորատ Տեր-Գրիգորյանցի նման մարդիկ Հայաստանի այսօրվա տիրակալների թշնամիներն են

Նորատ Տեր-Գրիգորյանցի նման մարդիկ Հայաստանի այսօրվա տիրակալների թշնամիներն են Tue, 08 Sep 2026 23:25:39 +0400…

6 ժամ ago