Պուտինը վստահ է՝ ամեն ինչ կավարտի Ռուսաստանի հաղթանակով
Mon, 27 Jul 2026 10:00:06 +0400

Ռուսաստանը «չի սկսել պատերազմը» Ուկրաինայում, այլ պարզապես արձագանքել է Ուկրաինայի կառավարության կողմից սանձազերծված «ռազմական գործողություններին», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ռազմածովային անձնակազմի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Արևմուտքը «աջակցում է Կիևի ազգայնական գործողություններին»։
«Ռուսաստանի կողմից ագրեսիա չկա», – հայտարարել է նա։
Պուտինը նաև հայտարարել է՝ ինքը կասկած չունի, որ Հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայի դեմ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով։ «Այդպես էլ կլինի, դրանում կասկած չկա։ Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում», – ասել է Պուտինը։
Նա նաև վստահություն հայտնել, որ Ուկրաինան վաղ թե ուշ կկորցնի իր արևմտյան հողերը. «Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այս արևմտյան հողերը՝ այն, ինչ պատկանում էր Լեհաստանին, այն, ինչ պատկանում էր Հունգարիային, այն, ինչ պատկանում էր Ռումինիային՝ վաղ թե ուշ, ոչ թե վաղը, գուցե վաղը չէ մյուս օրը, մեկ տարի, երկու, 10, 15, բայց պատմականորեն ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության միայն մեկ երաշխավոր կար՝ Ռուսաստանը», – Պուտինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր