Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է․ ճիշտ պահն է կանգ առնելու․ Ռոբերտ Ամստերդամ

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է․ ճիշտ պահն է կանգ առնելու․ Ռոբերտ Ամստերդամ

Mon, 27 Jul 2026 22:00:00 +0400


Հայաստանյան իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ կարծես թե իրական է դառնում այն հավանականությունը, որ Ազգային ժողովի այս գումարման աշխատանքները կընթանան առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության: Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Որքան էլ, որ դա կլինի Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսած արշավի տրամաբանական շարունակությունը, այնուամենայնիվ ուզում ես հույս հայտնել, որ ողջախոհությունը կհաղթի։

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու իրավունքները պաշտպանելիս ես ականատես եմ լինում, թե ինչպես են հոգևորի դեմ դուրս եկած իշխանություններն ի վերջո հասնում իրենց անխուսափելի պարտությանը, իսկ Եկեղեցին դուրս է գալիս հաղթանակած:

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է։

Այսօր, երբ ՀՀ վարչապետն ինքն էլ արդեն զգում է, որ իր սկսած արշավն արձագանք ու աջակցություն չի գտնում հայ ժողովրդի կողմից, ճիշտ պահն է կանգ առնելու:

Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և վերջնականապես չդավաճանելու ավանդույթներն ու չխարխլելու պետականության հիմքերը»,-գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հա՛մ սալին, հա՛մ մանգաղին

Հա՛մ սալին, հա՛մ մանգաղին Wed, 30 Sep 2026 17:15:11 +0400 Վաղարշապատի ավագանու «Քաղպայմանագիր» խմբակցությունը ներկայացրել …