Չորեքշաբթի , 29 Հուլիսի 2026

Իրանի համար բոլոր իսրայելցիները, այդ թվում՝ երեխաները զինվորներ են․ դաժան որոշում

Իրանի համար բոլոր իսրայելցիները, այդ թվում՝ երեխաները զինվորներ են․ դաժան որոշում

Tue, 28 Jul 2026 10:30:41 +0400


Իրանի խորհրդարանը հաստատել է «Միջազգային հանցագործությունների դեմ հակազդեցության» մասին օրինագծի առաջին հոդվածի փոփոխությունը, որը բոլոր իսրայելցիներին կդասակարգի որպես զինծառայողներ՝ անկախ նրանից, թե նրանք զենք կրում են, թե՝ ոչ։

Այս մասին հաղորդում է Oriental Express-ը: Խորհրդարանի նիստը անցկացվել է հեռակա կարգով։

Ընդունված ձևակերպման մեջ նշվում է, որ «գրավյալ տարածքներում բնակվող բոլոր սիոնիստները», ինչպես նաև ԱՄՆ կենտրոնական հրամանատարության և դրան կից խմբավորումների անդամները, «համարվում են զինծառայողներ՝ անկախ նրանից՝ զինված են, թե անզեն»։ Իրանի պաշտոնական հռետորաբանության մեջ «գրավյալ տարածքներ» նշանակում է ամբողջ Իսրայելը, ինչը նշանակում է, որ փոփոխությունը վերաբերում է ամբողջ Իսրայելի բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին և այլ քաղաքացիական անձանց։

Առաջարկի հեղինակ՝ պատգամավոր Մեհդի Քուչակզադեն, նշել է, որ այս ձևակերպումը պետք է վերացնի Իրանի պատասխան գործողություններում «իրավական երկիմաստությունը»։ Խորհրդարանը նաև որոշել է պաշտպանված քաղաքացիական օբյեկտների կատեգորիայից բացառել ցանկացած գույք և ենթակառուցվածք, որի արտադրանքը կամ ծառայությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվում են Իսրայելի, CENTCOM-ի կամ դրանց կից կազմակերպությունների կողմից։

Այս փոփոխությունները ներկայումս քննարկվում են հոդված առ հոդված, այլ ոչ թե վերջնական օրենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ․․․

Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ․․․ Mon, 27 Jul 2026 16:15:11 +0400 Նիկոլ Փաշինյանի շրջապատը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով