Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Մ-17 ԱԱ․ Հայաստանն արդեն առաջին մեդալն է նվաճել Բաքվում

Մ-17 ԱԱ․ Հայաստանն արդեն առաջին մեդալն է նվաճել Բաքվում

Tue, 28 Jul 2026 23:00:03 +0400


Բաքվում ընթացող հունամռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է իր առաջին մեդալը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Հայ ըմբիշը գոտեմարտում ժամանակից շուտ է առավելության հասել հունգարացի մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին»,– ասված է հաղորդագրությունում։

Բաքվում անցկացվող Մ-17 տարեկանների աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ջանես Նազարյանն էլ արդեն եզրափակիչում է։

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը:
Հայաստանից Ադրբեջան է մեկնել 16 ըմբիշ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ կլինի, եթե հանկարծ խոսի

Ի՞նչ կլինի, եթե հանկարծ խոսի Sun, 06 Sep 2026 21:30:35 +0400 Սաուդյան Արաբիայի առաջնության հերթական …