Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Թրամփ-Զելենսկի փակ հանդիպման մանրամասները

Թրամփ-Զելենսկի փակ հանդիպման մանրամասները

Wed, 29 Jul 2026 11:00:06 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպումը շատ լավ է անցել։

«Մեծ պատիվ էր հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր։ Հանդիպումը շատ լավ է անցել», – գրել է Թրամփը Truth Social-ում գրառման մեջ։

Հուլիսի 28-ին Թրամփը և Զելենսկին բանակցություններ են վարել Վաշինգտոնում։ Դրանք տևել են մեկ ժամ և անցկացվել են փակ դռների հետևում։ Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ, ի թիվս այլնի, ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Patriot հակահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիաները։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովն իր հերթին հայտնել է, որ Սպիտակ տանը նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորած ուկրաինական պատվիրակության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել են ակտիվացնել բանակցային գործընթացը բոլոր մակարդակներում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են արդար խաղաղության հասնելու համար անհրաժեշտ դիվանագիտական ​​և պաշտպանական միջոցառումները. «Մեր ամերիկացի գործընկերների հետ միասին մենք հստակ հասկանում ենք պատերազմի արագ և արդարացի ավարտի անհրաժեշտությունը։ Մենք համաձայնել ենք ակտիվացնել բանակցային գործընթացը բոլոր մակարդակներում»։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կհանդիպե՞ն

Կհանդիպե՞ն Fri, 11 Sep 2026 11:00:23 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի …