Կաթողիկոսին ԱԺ-ում կփոխարինի՞ կարգալույծ Արամայիս Թախմազյանը
Wed, 29 Jul 2026 12:50:36 +0400

Կարգալույծ Արամայիս Թախմազյանն այսօր ՔՊ գրասենյակ էր եկել։ Նա խուսափեց պատասխանել, թե ինչու է եկել ՔՊ։
«Թույլ տվեք չպատասխանել»,- ի պատասխան՝ ասաց նախկին հոգևորականը։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ի՞նքն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոխարեն Ազգային ժողով գնալու առաջին նիստի օրը, Թախմազյանն ասաց՝ այդ օրը պարզ կլինի։
«Կարող եք հարցն ուղղել Ազգային ժողովին, ես չեմ պատասխանում»,- ասաց կարգալույծը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր