Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Ռուսները զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին

Ռուսները զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին

Thu, 30 Jul 2026 11:00:03 +0400


Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին և ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշերը ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել ցամաքային, օդային և ծովային տեղակայման մեծ հեռահարություն ունեցող բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Խոցվել են Կիևի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Ժիտոմիրի, Ռովնոյի, Վիննիցայի և Դնեպրոպետրովսկի մարզերում գտնվող օբյեկտները, որոնք ներգրավված են տարբեր նշանակության հրթիռային զենքի և անօդաչուների արտադրության, պահման և մատակարարման, ինչպես նաև օդային իրավիճակի վերահսկողության համակարգի աշխատանքի ապահովման գործում։

Նշվում է, որ հարված է հասցվել նաև «Յուժնի» նավահանգստում գտնվող 1 բեռնանավ և Օդեսայից արևելք և հարավ գտնվող երկու բեռնատար նավեր, որոնք սպառազինություն և ռազմական գույք էին մատակարարում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ մանրամասներ

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ մանրամասներ Thu, 01 Oct 2026 10:30:52 +0400 ՌԴ բանակը գիշերը …