Սկանդալ Բաքվում․ ադրբեջանցու հետ գոտեմարտում վիճահարույց որոշումից հետո հայ ըմբիշը նվաճեց բրոնզը
Thu, 30 Jul 2026 14:05:31 +0400

Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցավարական սկանդալ էր արձանագրվել 51 կգ քաշային Գևորգ Հարությունյանի մասնակցությամբ գոտեմարտում։ Հայ մարզիկի՝ ադրբեջանցի մրցակցի հետ քառորդ եզրափակիչ գոտեմարտից հետո բազմաթիվ մասնագետներ և երկրպագուներ դժգոհել էին մրցավարների որոշումից՝ պնդելով, որ Հարությունյանը զրկվել է հաղթանակից։
Չնայած վիճահարույց դրվագին՝ հայ ըմբիշը շարունակեց պայքարը մեդալի համար։ Երրորդ տեղի համար վճռորոշ գոտեմարտում նա 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ վրացի Սաբա Աբաշիձեի նկատմամբ և նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։
Այսպիսով, ադրբեջանցի մրցակցի հետ վիճահարույց գոտեմարտից հետո Գևորգ Հարությունյանը կարողացավ հաղթահարել դժվարությունները և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Հիշեցնենք, որ աշխարհի մինչև 17 տարեկանների ըմբշամարտի առաջնությունն այս օրերին անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ մասնակցում են նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր