Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնասպանություն են գործում 3 բանի պատճառով

Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնասպանություն են գործում 3 բանի պատճառով

Thu, 30 Jul 2026 21:15:31 +0400


ՀՀ զինված ուժերում զինծառայողները ինքնասպանության կարող են դիմել 3 հիմնական պատճառով, որոնցից առաջինը` խաղադրույքներ կատարելն ու պարտքերի տակ ընկնելն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գիտեք մեր բանակում ինչի՞ են զինվորներն ինքնասպանություն գործում։ 3 հիմնական պատճառ կա, որոնցից մեկը խաղադրույքներ կատարելն ու պարտքերի տակ ընկնելն է, հետո այդ պարտքերը չկարողանալ փակելը», – ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի` կան «ստվերային դիլլերներ», որոնք հեռախոսով` խոսքի հիման վրա խաղադրույքներ կատարում են, և հաղթած գումարը տալիս են, իսկ պարտվածը` պահանջում ամեն գնով։

Երկրորդ պատճառը, ըստ Փաշինյանի, ընտանեկան կամ անձնական խնդիրներն են։

«Երրորդ պատճառը կախված է շատ կոնկրետ իրավիճակի հետ, դա մարտական դիրքում հերթապահության ժամանակ քնելն է։ Եթե դիրքապահը քնել է, նշանակում է վտանգի տակ է դրել ուրիշների կյանքը», – ասել է նա։

Փաշինյանի խոսքով` դիրքում քնողների նկատմամբ մյուսների կողմից արհամարհանք է դրսևորվում, և դիրքից իջնելուց հետո այդ զինվորները մեկուսանում են։

Նրանց նկատմամբ կարող է լինել հոգեբանական ճնշումներ, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատախազությունը ընթացք է տվել Փաշինյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը

Դատախազությունը ընթացք է տվել Փաշինյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը Thu, 30 Jul 2026 18:30:01 +0400 ՀՀ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով