Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Շուրջ 5 մլն դրամ աշխատավարձ․ Ռոմանոս Պետրոսյանի ֆինանսական վիճակը լավացել է

Շուրջ 5 մլն դրամ աշխատավարձ․ Ռոմանոս Պետրոսյանի ֆինանսական վիճակը լավացել է

Thu, 30 Jul 2026 21:45:58 +0400


2025թ-ի հուլիսի 18-ին ՀԷՑ կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀԷՑ-ից 25 մլն 981 հազար 722 դրամ աշխատավարձ է ստացել։

Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ 2025թ-ին Պետրոսյանը ՀԷՑ-ում աշխատել է մոտ 5 ամիս։

Ստացվում է, որ Պետրոսյանը ամսական ստացել է 4,7-5,2 մլն դրամ աշխատավարձ։ Պետրոսյանի տարեկան եկամուտները կազմել են 39 մլն 743 հազար 341 դրամ, որը գոյացել է ՀԷՑ, ՊՎԾ աշխատավարձերից, եկամտահարկի վերադարձից, ինչպես նաև այլ եկամուտներից (ավանդ, ԴԱՀԿ)։ Ի դեպ նախորդ տարի Պետրոսյանի բանկային հաշիվներին եղել է անհամեմատ քիչ գումար՝ 7 հազար եվրո և 7,4 մլն դրամ։ Պետրոսյանի բնակարանի հիփոթեքային վարկի մնացորդը կազմել է 24 մլն 18 հազար դրամ։

Բացի հիփոթեքով ձեռք բերված բնակարանը վերջինս մեկական բնակարան ունի Աբովյան քաղաքում և Երևանի Արաբկիր վարչական շրջանում և հողամաս՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղում։ Պետրոսյանը հայտարարագրել է նաև BMW մակնիշի 2017թ-ի արտադրության մեքենա, որը ձեռք է բերել 2023թ-ին։ Պետրոսյանը նաև բաժնային արժեթղթեր ունի։ Նրա բանկային հաշիվներին եղել է 32 մլն 84 հազար 515 դրամ, նա ունեցել է նաև 2 մլն 350 հազար դրամ կանխիկ գումար։

Պետրոսյանի կինը՝ Աիմինե Պետրոսյանը 2024թ-ին Կոտայքի մարզի Նոր Նաճն քաղաքում, իսկ 2025թ-ին՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղում հողամասեր է գնել։ Հողամասերը գրանցված են որպես միանձնյա սեփականություններ։ Հաշվետու ժամանակահատվածում նար բանկային հաշիվներին եղել է 83 հազար 793 դրամ, իսկ աշխատանքի դիմաց Աբովյանի քոլեջից, որտեղ աշխատում է փոխտնօրեն ստացել է 1 մլն 329 հազար 524 դրամ, իսկ Սմարթ նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամից 703 հազար 500 դրամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան

Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Sun, 26 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով