Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Փաստաբանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին

Փաստաբանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին

Fri, 31 Jul 2026 17:50:35 +0400


2 շաբաթ է անցել, բայց Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բերված և անհապաղ քննության ենթակա բողոքը դեռևս վերաքննիչ դատարանի որևէ դատավորի չի մակագրվել: Այս մաին գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Պատճառը` այն նույն դատավորի` Մանվել Շահվերդյանի «փայլուն» աշխատանքն է, որի պատճառով գործի նյութերը օրենքով սահմանված կարգով չեն փոխանցվել վերաքննիչ դատարան:

Այն նույն դատավորի, ում որոշմամբ 13 տարեկան աղջիկ երեխան զրկված է մոր հետ շփվելու իրավունքից:

Արդեն համապատասխան գրությամբ դիմել ենք դատարանի նախագահին պարզաբանելու այս անհարկի ձգձումը: Անհրաժեշտության դեպքում կդիմենք նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Fri, 10 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով