Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից

Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից

Fri, 31 Jul 2026 19:42:47 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից։

Նրանցից Դավիթ Գեւորգյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից եւ նշանակվել «Արարատցեմենտի» կառավարիչ։

Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից, որովհետեւ վերցրել է պատգամավորական մանդատը։

Պաշտոններից ազատվել են նաեւ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ Գեղամ Թովմասյանը, Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Լեւոն Լեւոնյանը։

Որոշումները ստորագրվել են երեկ՝ հուլիսի 30–ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքից ազատվել է նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը

Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը Mon, 05 …