Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար

Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար

Sat, 01 Aug 2026 12:15:41 +0400


Յուրաքանչյուր իրավակարգ, եթե իսկապես ցանկանում է արժանի և արդար լինել, պետք է մշտապես հիշի, որ իր օրինականությունն ու հեղինակությունը չեն բխում միայն օրենքի ձևական ու ընթացակարգային ուժից, այլ այն ճշմարտությունից, որի նկատմամբ օրենքը պատասխանատու է։ Այնտեղ, որտեղ իրավունքը կտրվում է բարոյական բանականությունից` դադարում է լինել արդարության արտահայտություն և վտանգում է վերածվել ուժի օրինականացված ձևի, գրել է գրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։

«Այս պատճառով Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործի հարուցումը չի կարող գնահատվել զուտ իրավական ու ֆորմալ տեսանկյունից։ Անկախ գործի փաստական հանգամանքներից՝ այն դառնում է փորձություն իրավունքի հասկացության համար։ Այստեղ վճռորոշ հարցը ոչ թե այն է, թե արդյոք որևէ անձ վեր է օրենքից. քրիստոնեական ավանդույթը միշտ հուշել է, որ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է արդարության առաջ։ Ավելի հիմնարար հարցն այն է, թե արդյոք իրավունքը մնում է ճշմարտության ծառայության մեջ, թե սկսում է արտահայտել պատմական հանգամանքների կամ քաղաքական կամքի գերակայությունը։

Պետությունն ու Եկեղեցին տարբեր բնույթի իրականություններ են։ Պետության առաքելությունն է պահպանել հասարակական արդարությունը, իսկ Եկեղեցուն վստահված է հիշեցնել այն բարոյական ճշմարտության մասին, առանց որի նույնիսկ ամենակատարյալ իրավական համակարգը կորցնում է իր ներքին չափանիշը։ Երբ այս տարբերությունը մոռացվում է, պետությունը հակված է բացարձակացնելու սեփական իրավասությունը, իսկ հասարակությունը՝ իրավունքը շփոթելու իշխանության հետ։

Եթե քննությունը կատարվում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով, անաչառությամբ և ճշմարտության նկատմամբ հավատարմությամբ, ապա այն կարող է ծառայել արդարությանը։ Սակայն եթե իրավական գործընթացն ստանում է այնպիսի բնույթ, որ կասկածի տակ է դրվում Եկեղեցու ազատությունն ու անկախությունը, ապա վտանգվում է այն վստահությունը, որի վրա հանգչում է իրավակարգը։ Իրավունքը չի կարող երկար գոյատևել այնտեղ, որտեղ այն այլևս չի ճանաչվում որպես արդարության արտահայտություն։

Եկեղեցու արժանապատվությունը չի բխում իշխանությունից և չի պահպանվում արտոնություններով։ Այն ծնվում է ճշմարտությանը հավատարմությունից, նույնիսկ երբ այդ հավատարմությունը պահանջում է կրել քննություն կամ անարդարության վտանգ։ Նույն կերպ պետության իրական կշիռն ու վեհությունը երևում է ոչ թե իր ուժի, այլ ինքնասահմանափակման կարողության մեջ, երբ այն ճանաչում է, որ մարդու խիղճը, հավատքը և Աստծու նկատմամբ պատասխանատվությունը չեն ստեղծվում քաղաքական իշխանության կողմից և չեն կարող ամբողջությամբ ենթարկվել նրան։

Որտեղ օրենքը և ճշմարտությունը բաժանվում են, տուժում են երկուսն էլ։ Իսկ որտեղ որ իրավունքը բաց է մնում բարոյական բանականության և մարդու մասին ճշմարտության առաջ, պետությունն ու Եկեղեցին, պահպանելով իրենց տարբեր առաքելությունները, կարող են համատեղ ծառայել այն արժանապատվությանը, որը քրիստոնեական ըմբռնմամբ արմատավորված է մարդու՝ Աստծու պատկեր և նմանություն լինելու մեջ»,-գրել է Սրբազան Հայրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ես էլ անելու եմ ամեն ինչ, որ իմ և մյուսների երեխաները, այդ թվում՝ Ռուբինյանի, սրանց պես դավաճաններ այլևս չտեսնեն․ Իշխաանյան

Ես էլ անելու եմ ամեն ինչ, որ իմ և մյուսների երեխաները, այդ թվում՝ Ռուբինյանի, սրանց…

19 րոպե ago

ՔՊ-ականները դժգոհեցին, բայց ենթարկվեցին Էդգար Ղազարյանին

ՔՊ-ականները դժգոհեցին, բայց ենթարկվեցին Էդգար Ղազարյանին Sun, 02 Aug 2026 15:19:51 +0400 Latest news from…

29 րոպե ago

Թունավորման դեպք. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ

Թունավորման դեպք. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Sun, 02 Aug 2026 15:15:45…

33 րոպե ago

Այս իշխանությունը չի գործում մեր հայրենիքի շահերից… Չենք լռելու, չենք հանձնվելու, պայքարելու ենք

Այս իշխանությունը չի գործում մեր հայրենիքի շահերից… Չենք լռելու, չենք հանձնվելու, պայքարելու ենք Sun, 02…

49 րոպե ago

Հրաժարականից հետո գրեթե գոռում էր՝ անհապա՛ղ վարչապետ նշանակեք

Հրաժարականից հետո գրեթե գոռում էր՝ անհապա՛ղ վարչապետ նշանակեք Sun, 02 Aug 2026 14:45:13 +0400 Անչափ…

1 ժամ ago

Տաջիկ մարզիկը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով ու եռագույնով

Տաջիկ մարզիկը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով ու եռագույնով Sun, 02…

1 ժամ ago