Սեուտան՝ միգրանտների ռեկորդային ներհոսքից և անկարգություններից հետո

Սեուտան՝ միգրանտների ռեկորդային ներհոսքից և անկարգություններից հետո

Sat, 01 Aug 2026 12:46:40 +0400


Իսպանական Սեուտա էքսկլավում իրավիճակը շարունակում է լարված մնալ անօրինական միգրանտների զանգվածային ներհոսքից հետո։ Համացանցում հայտնված տեսանյութերում երևում են այրված, ամբողջությամբ ջարդված ավտոմեքենաներ և վնասված քաղաքային ենթակառուցվածքներ։

Հիշեցնենք` հազարավոր անօրինական միգրանտներ փորձել են Հյուսիսային Աֆրիկայից (Մարոկկոյի տարածքից) ցամաքային և ծովային ճանապարհով հատել Իսպանիայի պետական սահմանը՝ ձգտելով հասնել Եվրոպական Միություն։

Սահմանային անցակետերի մոտ և քաղաքի փողոցներում տեղի են ունեցել բախումներ։ Անկարգությունների ընթացքում հրդեհվել են կայանված ավտոմեքենաներ, վնասվել է մասնավոր ու հանրային գույքը։
​Ուժեղացված հսկողություն․ Իսպանիայի իշխանություններն ու իրավապահ մարմիններն անցել են արտակարգ ռեժիմի՝ ներգրավելով լրացուցիչ ոստիկանական ուժեր և զինվորական ստորաբաժանումներ՝ քաղաքում կարգուկանոնը վերականգնելու և սահմանային անվտանգությունն ապահովելու համար։

​Նշենք, որ Սեուտան և Մելիլիան Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական տարածքներն են, որոնք ցամաքային անմիջական սահման ունեն Աֆրիկյան մայրցամաքի հետ, ինչի պատճառով հաճախ են դառնում դեպի Եվրոպա ձգտող միգրանտների հիմնական թիրախը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով