Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Վտանգավորն այն մտածողությունն է, երբ ստեղծված արժեքը դառնում է իշխանության կամքով տնօրինվող

Վտանգավորն այն մտածողությունն է, երբ ստեղծված արժեքը դառնում է իշխանության կամքով տնօրինվող

Sat, 01 Aug 2026 19:45:29 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այս օրերին ականատես ենք լինում, թե ինչպես են խլում «Արարատցեմենտ»-ը, «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, զբոսայգու անվան տակ վերցնում պատրաստի մարզահամալիրը և դրոշ բարձրացնում՝ այնպես, կարծես Ջերմուկի տարածքներն են ազատագրել։

Վաղը գուցե հերթը հասնի նաև «Արարատ» անունը կրող մյուս ընկերություններին։ Ո՞վ գիտի։
Բայց վտանգավորը միայն առանձին դեպքերը չեն։

Վտանգավորն այն մտածողությունն է, երբ ստեղծված արժեքը ոչ թե պաշտպանվում է օրենքով, այլ դառնում է իշխանության կամքով տնօրինվող։

Այս պահին խոսքն այլևս մեկ ընկերության կամ մեկ մարզահամալիրի մասին չէ, և ոչ էլ միայն Գագիկ Ծառուկյանի մասին։ Խոսքն արդեն պետության, սեփականության իրավունքի և իրավական պետության սկզբունքների մասին է։
Ի վերջո, կարող են փոխել անվանումները, ցուցանակները, նույնիսկ սեփականատերերին։ Բայց ստեղծված արժեքը հնարավոր չէ յուրացնել, քանզի պատմությունը միշտ տարբերակում է ստեղծողին՝ յուրացնողից։

Հ. Գ. Այս օրերին բնությունն է այն միակ վայրը, որտեղ թվում է՝ ոչինչ չեն կարող խլել։ Թեպետ… ո՞վ գիտի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գարշելի ժամանակներում ենք ապրում, մանրախնդիր, լկտի ու հաբրգած իշխանությունների օրոք

Գարշելի ժամանակներում ենք ապրում, մանրախնդիր, լկտի ու հաբրգած իշխանությունների օրոք Sat, 01 Aug 2026 16:55:26 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով