Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 քաղաքացի վնասվածք է ստացել

Վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 քաղաքացի վնասվածք է ստացել

Sat, 01 Aug 2026 21:47:18 +0400


Երեկ՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության խումբը մի քանի քաղաքացու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Սիսակյան փողոցի 22 հասցեից «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 39-ամյա Սերգեյ Գ.-ին, Երևանի բնակիչ 60-ամյա Նարինե Ա.-ին, 50-ամյա Մերի Հ.-ին և 43-ամյա Սաթենիկ Հ.-ին։

Ոստիկանները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Սիսակյան փողոցի 22 շենքի 1-ին մուտքի վերելակը 8-րդ հարկից պոկվել և ընկել է հորանը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞րն է քաղաքացիների հայրենիքը

Ո՞րն է քաղաքացիների հայրենիքը Tue, 08 Sep 2026 12:22:16 +0400 «Քայլ արա, մերժիր Սերժին» գրքի …