Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

Sat, 01 Aug 2026 23:45:30 +0400


Վերջին 24 ժամվա ընթացքում ՀՕՊ ուժերը ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք և 15 կառավարվող ավիացիոն ռումբ են խոցել ու ոչնչացրել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների արտադրության ու պահպանման համար նախատեսված օբյեկտներին ու ոչնչացրել դրանք»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նշել են նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերին՝ 152 շրջաններում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ հետեւություններ կարելի էր անել Պուտին-Փաշինյան բիշքեկյան հանդիպումից

Ինչ հետեւություններ կարելի էր անել Պուտին-Փաշինյան բիշքեկյան հանդիպումից Sat, 12 Sep 2026 13:15:53 +0400 Ռուսաստանի …