Հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը․ Սամվել դպիր Գրիգորյան
Sun, 02 Aug 2026 23:09:41 +0400

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
«ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՀԱՆԴԵՊ
Նրանք, ովքեր փորձում են «հասարակայնացնել» կամ նվաստացնել Հայոց Հայրապետին՝ նրան դիմելով «Կտրիճ Ներսիսյան» անունով, նախ մոռանում են կամ միտումնավոր անտեսում պարզ իրավական փաստը․ անգամ ՀՀ քաղաքացիական անձնագրով նրա անունը ԳԱՐԵԳԻՆ Բ Է։ Հետևաբար, այդ անունը շահարկելը նույնիսկ աշխարհիկ-իրավական դաշտում անհեթեթություն է և էժանագին քարոզչական տրյուկ։
Հոգևոր-կանոնական կողմը. Իսկ հետո՝ քրիստոնեական ավանդության մեջ ձեռնադրվելիս անձը հրաժարվում է աշխարհիկ անունից և ստանում նոր անուն։ Հոգևորականին ավազանի անունով դիմելը նույնն է, ինչ փորձել անտեսել նրա ամբողջ հոգևոր ծառայությունը, ձեռնադրությունն ու Սուրբ Մյուռոնով կատարված օծումը։
Պետական և միջազգային հարթակը. Հայոց Կաթողիկոսը համայն հայության հոգևոր առաջնորդն է, ում տիտղոսն ու դիրքը ճանաչված են թե՛ միջազգային հարթակներում, թե՛ քույր եկեղեցիների կողմից։
Բարոյական և քաղաքական կողմը. Հայ Եկեղեցու հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը, այլ բացահայտում է սեփական մշակութային և պետական մտածողության աղքատությունը։
ԱՅՍՊԻՍՈՎ, Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան» անվանողները չեն վիրավորում անհատին, այլ արհամարհում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա ավանդույթը, նրա կանոնական կարգը և նույնիսկ այն պաշտոնական իրավական կարգավիճակը, որով նա գրանցված է ՀՀ պետական փաստաթղթերում»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր