Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Հորդորել են իրենց քաղաքացիներին հեռանալ ռեգիոնից

Հորդորել են իրենց քաղաքացիներին հեռանալ ռեգիոնից

Mon, 03 Aug 2026 00:30:48 +0400


Իսրայելում եւ Մերձավոր Արեւելյան մի շարք այլ երկրներում գտնվող ամերիկյան դեսպանատները հորդորել են իրենց քաղաքացիներին հեռանալ ռեգիոնից՝ Իրանի հետ հակամարտության «պոտենցիալ անկանխատեսելի հնարավոր էսկալացիայի» հանգամանքով պայմանավորված։

Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ «Իրանական վարչակարգը շարունակում է մնալ անկանխատեսելի, ինչի մասին վկայում են վերջինիս՝ առանց նախազգուշացման ռեգիոնի տարբեր շրջանների վրա հարձակում իրականացնելու եւ հարձակումների աշխարհագրությունը ընդլայնելու եւ այնպիսի շրջանների ընդգրկելու նրա որոշումը, որպիսիք նախկինում հարձակումների չեն ենթարկվել՝ ինչպես օրինակ Եգիպտոսն է»,- ասված է հայտարարության մեջ։

ԱՄՆ քաղաքացիները, ովքեր մտադիր են տարանցման համար այցելել Մերձավոր Արեւելք կամ պատրաստվում են ուղեւորություն կատարել նշված ռեգիոն, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները հորդորել են վերանայել իրենց պլանները։ Միաժամանակ նաեւ հաղորդվել է, որ դեսպանատները շարունակում են մնալ բաց եւ աշխատել՝ սովորական ամերիկացի քաղաքացիների համար՝ վիզային եւ այլ ծառայություններ մատուցելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային միասնականությունը․ Վեհափառ Հայրապետ

Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային միասնականությունը․ Վեհափառ Հայրապետ Thu, 30 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով